Մայրաքաղաքից դուրս. Հայաստանի մարզային թերթերի հավաքածու«ԱրմենիաՆաուի» ընթացիկ զարգացումը մասամբ հնարավոր է դարձել Միջազգային հետազոտական և փոխանակման ծրագրերի խորհրդի (IREX) օժանդակության շնորհիվ` որպես կազմակերպության Լրատվամիջոցների աջակցության ծրագրի (ԼԱԾ) «թիրախ լրատվամիջոց» անդամի: ԼԱԾ-ի նախագծերից մեկը կոչված է ամրապնդելու տպագիր մամուլը Հայաստանի մարզերում: Այդ նպատակով IREX-ը ստեղծել է աջակցության ցանց, այդ թվում` նորարարական Կենտրոնական կազմակերպչական մարմին, որը կոչված է գրավիչ դարձնելու մարզային թերթերը: Այս համարից սկսած «ԱրմենիաՆաուն» կհրապարակի IREX-ի ցանցի անդամ մարզային թերթերի վերջին համարների PDF տարբերակները (միայն հայերեն): «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում նյութերի բովանդակության համար և միշտ չէ, որ համակարծիք է խմբագրության տեսակետներին: Սակայն մենք ողջունում ենք IREX-ի ձգտումը` աջակցելու մեր գործընկերների աշխատանքի որակի բարձրացմանն ու մարզային լրատվամիջոցների ամրապնդմանը և ներկայացնում ենք այս հրապարակումները` որպես լրացուցիչ ծառայություն մեր ընթերցողներին:
|
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.