Բնապահպանական մտահոգություններ. Հայաստանի բնաշխարհը «պաշարման» մեջ է
Նորվեգիայի և Շվեդիայի գիտական կենտրոնների գնահատմամբ` Հայաստանի տարածքում կուտակվող ծծմբի երկօքսիդի քանակը տարեկան կազմում է 45,000 տոննա, որից 25,000-ը` Հայաստանում գործող հանքարդյունաբերական հիմնարկների արտանետումների հետևանքով:
«Հայաստանում հանքարդյունաբերության հնարավորությունները մենք գրեթե սպառել ենք, սակայն պետությունը շարունակում է այդ չեղածն էլ անգամ ինտերնետով տարածել, որ օտար ներդրողներին Հայաստանի հանքերն իսպառ շահագործելու և բնաշխարհը փչացնելու ավելի մեծ հնարավորություններ տրվեն»,- ասում է ԳԱԱ-ի աշխատակից, երկրաբան Վահագն Իսրայելյանը` մատնանշելով Զոդի, Դրմբոնի ոսկու հանքերի, ինչպես նաև Թեղուտի հանքի շահագործումը: Պատասխան |