Խմբագրական | 05.03.10 | 14:50
Երևանը Վաշինգտոն չէ. ոչ ավելին, քան մեր խմբագրատունը ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի նիստերի դահլիճ:
Այդուհանդերձ, որտեղ մենք ենք ապրում, մեծ մասն արդեն հասկացել է այն, ինչի մասին ոչ մեկն այնտեղ չի խոսում.
Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» բանակցությունները ձախողվել էին շատ ավելի վաղ, քան երբ կոնգրեսականները նման հնարավորության մասին խոսեցին ուշ երեկոյան Վաշինգտոնում քվեարկությունից առաջ:
Անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր, երբ պետդեպարտամենտի աջակցությամբ ստորագրվեցին արձանագրությունները և տրվեցին խոստումներ, որոնց իրականացումն անհնարին դարձավ, ոչ մեկը, ըստ էության, չէր հավատում, որ Հայաստանը և Թուրքիան ձեռք ձեռքի բռնած, շաքարաքլոր լպստելով, կքայլեն դեպի գույնզգույն երազանքների պայծառ ապագա տանող սալապատ ճանապարհով:
Readers' comments
Read commented Article
Read all 9 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.