Հայացք դրսից | 12.06.09 | 16:00
Անհիմն: Տգետ: Ատելի:
Որտե՞ղ են այս բառերը, երբ դրանք պետք են:
Ոչ Վաշինգտոնում:
Հաստատ ոչ Անկարայում այս ապրիլին:
Դրանք Դրեզդենում էին` ուրբաթ օրը, իմ հերոս և նախագահ Բարաք Օբամայի շուրթերին, և այդ բառերը ճշմարիտ էին ու անասելի սուր, ու բաժանում էին խելամիտ մարդկանց հիմարներից, ովքեր կարծում են, թե պատմությունն ընդունելը կյանքի ընտրություններից մեկն է:
Հայացք դրսից | 08.06.09 | 16:00
Անհիմն: Տգետ: Ատելի:
Որտե՞ղ են այս բառերը, երբ դրանք պետք են:
Ոչ Վաշինգտոնում:
Հաստատ ոչ Անկարայում այս ապրիլին:
Դրանք Դրեզդենում էին` ուրբաթ օրը, իմ հերոս և նախագահ Բարաք Օբամայի շուրթերին, և այդ բառերը ճշմարիտ էին ու անասելի սուր, ու բաժանում էին խելամիտ մարդկանց հիմարներից, ովքեր կարծում են, թե պատմությունն ընդունելը կյանքի ընտրություններից մեկն է:
Հայացք դրսից | 07.11.08 | 16:00
Երբ չորեքշաբթի` Երևանի ժամանակով 8:01-ին, հեռուստացույցով, որին կպած էի ամբողջ գիշեր, հայտարարեցին , որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Բարաք Օբաման, «CNN»-ով հեռարձակվող տեսագրությունը իմ մտքում փոխարինվեց մանկությունիցս մի դրվագով, որը համահունչ թվաց պատմական կարևոր այս իրադարձությանը:
Խարտյաշ մազերով և դեռ անտեղյակ իմ փոքրիկ մանկական աշխարհից դուրս աշխարհի գոյությանը, Ալաբամայի հրապարակներից մեկում բարձրացա ոտքիս մատի ծայրերին` ցայտաղբյուրից ջուր խմելու համար: Պարզվեց, որ ամառվա տապից ծարավս հագեցնելու համար իմ ընտրած ցայտաղբյուրին գրված էր` «միայն սևամորթների համար»: Եթե իմանայի, «սպիտակների» ցայտաղբյուրից կխմեի: Երեխաներն անտեղյակ են նման բաներին: Երանի՜ նրանց:
Հայացք դրսից | 10.10.08 | 16:00
Մինչ պաշտոնավարումն ավարտող նախագահ Ջորջ Բուշը եզրափակում է այն մեծ ամերիկյան մղձավանջը, որը սկսվեց նրա չհաղթած ընտրություններով և ավարտվում է ամբողջ աշխարհի պարտությամբ, նրա վարչակազմը շարունակում է իսպառ կորցնել եղած հնարավորությունները: Տանուլ տալով Ահաբեկչության դեմ պատերազմը` Վաշինգտոնը գրեթե նույն անհաջողությամբ վարում է Սխալների դեմ պատերազմը, որում հաջողության հասնելու համար չի բավականացնում նույնիսկ 700 միլիարդ դոլարը:
Դուք երևի կարծում եք, թե Երևանը բավականաչափ հեռու է ամերիկյան մայրաքաղաքից, որպեսզի խուսափի ագահության ու խաբեության վրա կառուցված կայսրության պայթյունի բեկորներից: Բայց ոչ: Իմ «Էրեբունի» գարեջուրը («ԱրմենիաՆաուի» պաշտոնական գարեջուրը` ի գիտություն դիստրիբյուտորների) հիմա արժե 350 դրամ, բայց ես չեմ մեղադրում գարեջրագործ օլիգարխ պատգամավոր բազկամարտիկ Գագիկ Ծառուկյանին: Ոչ, ես իմ գավաթը նետում եմ պարոն Բուշի բոստանը:
Հայացք դրսից | 03.10.08 | 16:00
Ես մի ծանոթ ունեմ, որի աղջիկը ծնվել է լսողական/խոսակցական արատով:
Ներեցե՛ք, եթե «արատ» բառը վիրավորում է ձեզ: Բայց Հայաստանում ամեն մի նման անկարողություն հենց այդպես էլ դիտվում է: Այստեղ հաշմանդամ լինել նշանակում է` առնվազն մեկուսացված, վատագույն դեպքում` ծաղրված և միայն հազվադեպ` ընդունված:
Հայացք դրսից | 13.06.08 | 16:00
Ես ոչ մի ջանք չեմ խնայում` ճգնելով հասկանալ ներկայումս Հայաստանը համակած «հացադուլների» համաճարակի տրամաբանությունը:
Նախապատմություն. Ներկա վարչակազմը շարունակում է ճնշել, ձերբակալել և, ընդհանրապես, փչացնել իր այն հպատակների կյանքը, ովքեր փետրվարի նախագահական անարդար ընտրություններում սխալ կողմ էին ընտրել: Երկու ճամբարներում էլ կան շան որդիներ, մի բան է հաստատ. կան բանտարկվածներ, ովքեր չպետք է բանտում լինեին, և կան այնպիսիք, ովքեր ազատության մեջ են ու պաշտոններ ունեն, սակայն ավելի մեղավոր են, քան պետության դեմ գործած հանցանքի համար կալանվածները:
Հայացք դրսից | 23.05.08 | 16:00
Ինձ բախտ է վիճակվել ապրելու նույն բնակարանում մի հնգամյա փիլիսոփայի հետ:
Մեկ տարի առաջ, երբ նա դեռ չէր հասել հասունության այն աստիճանին, որն այժմ դրսևորվում է Բարբիի և/կամ Սկուբի Դուի հետ սեփական ինքնությունը փոխատեղելու կարողությամբ, նրա վերլուծական ունակություններն իրենց արտահայտությունը գտան մի առավոտ` նորաձևության հերթական ճգնաժամի ժամանակ, երբ որոշում էր, թե մանկապարտեզ գնալիս ինքը ավելի նորաձև տեսք կունենա մուգ կարմի՞ր, թե՞ փիրուզագույն զուգագուլպայով:
Նրա աշխարհը կազմող թավշե ու պլաստմասսայե խաղալիքների կույտից վերցնելով մեկը` Բարբի Դուն խոսակցություն սկսեց մոր հետ կենդանիների անունների մասին:
Հայացք դրսից | 09.05.08 | 16:00
Ես թվերի հետ լավ չեմ, ուստի տոկոսների և այլ հարցերում կարող եմ լուրջ թյուրիմացությունների մեջ ընկնել:
Եվ ուզում եմ հարց տալ (չմոռանաք վերոհիշյալ խոստովանությունս):
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 19-ի ընտրություններում ստացել է ձայների ընդամենը 21,5 տոկոսը, ինչո՞ւ է նրա գլխավորած շարժումն արժանացել նման ուշադրության ու ստեղծել այս ամբողջ խառնաշփոթը:
Հայացք դրսից | 05.05.08 | 16:00
Ջահել ու անհոգ, կյանքում մեր սեփական տեղի մասին մեծ կարծիքով` տարիներ առաջ ես և Դոկտորը (ես այդպես էի նրան կոչում) օրենք էինք խախտում ու մեր հոգին լլկում, լուսացնում էինք երկար գիշերներ ու սպանում հեղձուկ ցերեկները: Եվ այսօր, երբ երևանյան զբոսայգում կանգնած փորձում եմ շփվել մի հայ Եհովայի վկայի հետ, չգիտես ինչու, հիշում եմ Դոկտորին:
Մի առիթով հրավիրված էինք (Դոկտորն ու ես, ոչ Եհովայի վկա կինը) մի հավաքույթի` Չիկագոյի կենտրոնում գտնվող «Weed» կոչվող հաստատություն: Գիշերվա այն ժամին, երբ ես արթուն եմ լինում միայն միզափամփուշտի պահանջով կամ վերջնաժամկետի պատճառով, մենք տեղ հասանք և զարմանալիորեն ավելի լավ վիճակում էինք, քան մեզնից շուտ եկածները: Մեր տեղն անցնելու համար ստիպված էինք զգուշորեն անցնել սենյակի ճիշտ մեջտեղում հատակին փռված մի հաղթանդամ մարդու վրայով: «Բուչին է»,- ասաց Դոկտորը: «Էստեղի հարբեցո՞ղն է»,- հարցրի: «Ոչ, մենեջերը»:
Հայացք դրսից | 25.04.08 | 16:00
Նախագահ Սերժ Սարգսյանի գործը հեշտ չի լինելու: Նա հասավ նախագահության` մանիպուլյացիայի ենթարկելով քաղաքացիներին ու իրադարձությունները, և այժմ ստանձնում է պաշտոնն այն մարդկանց արդարացի ըմբոստության ու գոռում-գոչյունների պայմաններում, ովքեր գուցեև համամիտ էին նրա մտադրությանը, սակայն չէին ենթադրում, որ իրենք էլ պետք է վճարեն «Առաջ, Հայաստան» մայրուղին գցելու գինը:
Պաշտոնավարման առաջին 10 օրում ընդունված երկու կարևոր որոշում ցույց է տալիս ճգնաժամում հայտնված հանրապետությունը ղեկավարելու ամբողջ բարդությունը:
|
Readers' comments
Read commented Article
Read all 8 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.