Տնտեսություն | 16.03.10 | 11:58
Ըստ տեղական կազմակերպությունների`սպառողների իրավունքները Հայաստանում պաշտպանության կարիք ունեն:
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի կարծիքով` Հայաստանում գրեթե չկա մի ոլորտ, որտեղ սպառողների իրավունքները չխախտվեն:
Տնտեսություն | 11.03.10 | 14:01
www.gov.am
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Կենտրոնական եւ Արեւմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ։
Տնտեսություն | 11.03.10 | 10:58
Տնտեսագետների կանխատեսումներով` «սև երեքշաբթի» (2009 թ. մարտի 3-ին դրամն անկում ապրեց և մարդիկ խուճապահար սկսեցին գնումներ կատարել Երևանում և այլուր) Հայաստանին չի սպառնում, սակայն, որ դրամը գահավիժում է, «արդեն իսկ փաստ է»:
Տնտեսություն | 09.03.10 | 14:29
ՀՀ կառավարությունը 2010 թ. կանխատեսում է տնտեսության 1,2 տոկոս աճ, ինչը անվստահություն է առաջացնում մի խումբ փորձագետների շրջանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ ամենավատ ցուցանիշով է փակել 2009 թ.`14,4 տոկոս անկում:
Ճգնաժամ | 05.03.10 | 12:21
Հուլիսից Երևանում և հարակից տարածքներում` թե´ սովորական, թե´ կորպորատիվ սպառողների համար ջրի սակագինը կբարձրանա ավելի քան 14 տոկոսով այն բանից հետո, երբ սակագնի փոփոխության խնդրանքով «Երևան ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Տնտեսություն | 05.03.10 | 12:16
Ռուս-վրացական սահմանին գտնվող միակ ավտոմոբիլային անցակետը` «Վերին Լարսը», երեք տարի փակված մնալուց հետո վերաբացվեց: Անցակետը փակվել էր 2006 թ. ռուսական կողմի որոշմամբ` վերանորոգման աշխատանքների պատրվակով: Սեպտեմբերին Վրաստանն ԱՄՆ 2,5 մլն դոլար ֆինանսական աջակցությամբ ավարտեց «Կազբեգի» ժամանակակից սահմանային անցակետի շինարարությունը:
Բիզնես | 03.03.10 | 11:20
Բնական գազը որպես վառելանյութ օգտագործող ավտոմեքենաների վարորդները, ի թիվս որոնց` տաքսիների և երթուղային տաքսիների մեծ մասի վարորդները, մտավախություն ունեն, որ անցյալ շաբաթ հայտարարված սակագների բարձրացումը, որը գործելու է ապրիլից, անմիջականորեն կազդի նաև իրենց վրա:
Տնտեսություն | 24.02.10 | 14:01
www.gov.am
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությանը եւ դրա կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի նախագծերին։ Խորհրդակցությանը մասնակցում էին Հանրային խորհրդի ներկայացուցիչներ եւ փորձագետներ։
Տնտեսություն | 24.02.10 | 13:48
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում կսկսի գործել ազատ տնտեսական գոտի, որը, ինչպես ակնկալվում է, կխթանի տեղական գյուղմթերքների արտադրությունը և դրական ազդեցություն կունենա օդանավակայանի հարակից տարածքի տնտեսական կյանքի վրա:
Տնտեսություն | 23.02.10 | 15:06
Երկուշաբթի ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հարկերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում էր ավելացնել միանգամից ութ տեսակի տեղական հարկեր, սակայն դեռևս երկու շաբաթ առաջ աղմուկ հանած այս հարկային փաթեթը կառավարությունը լրամշակեց, և երեկ ընդունված նոր նախագծով կավելացվեն միայն երկու հարկատեսակներ:
Readers' comments
Read commented Article
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.