Վերականգնում. ըստ ԱՎԾ-ի՝ անցյալ տարի ՀՆԱ-ի աճը կազմել է 4,6 տոկոս

Վերականգնում. ըստ ԱՎԾ-ի՝ անցյալ տարի ՀՆԱ-ի աճը կազմել է 4,6 տոկոս

Ֆոտոլուր

Անցյալ շաբաթ հրապարակված վիճակագրական տվյալներով՝ 2011-ի ընթացքում Հայաստանում գրանցվել է 4,6 տոկոս տնտեսական աճ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ մոտ 10 միլիարդի հասնող համախառն ներքին արդյունքի հիմնական շարժիչ ուժերը եղել են գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը:

Շինարարությունը, որը մեկ տասնամյակ Հայաստանի երկնիշ տնտեսական աճի հիմնական մասնաբաժինն էր կազմում, 2009-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից ի վեր անկում է ապրում:

Թեև ՀՀ կառավարության կանխատեսմամբ՝ 2012-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 4,2 տոկոս, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը փոքր-ինչ ցածր է՝ 3,8 տոկոս:
ԱրմենիաՆաուի էջերում