Ամեն անգամ պասուց տոլմա պատրաստելիս Սվետա Սարգսյանը փորձում է օգտագործել բոլոր այն գաղտնիքները, որոնք ձեռք է բերել տատից:
Խոհանոցի մի անկյունում Սիմա Բադալյանի համեմունքներն են: Դրանցից ամենաարժեքավորը նրա համար չորացրած մարալոթին է (բույսը հիմնականում աճում է Նախիջևանում և Վայոց ձորի մարզի որոշ շրջաններում):
Մեծ ու փոքր չորացրած մասուրի հատիկները, իրար հերթ չտալով, լցվում են թասի մեջ: Երբ նրանց վրա եռացրած ջուր են ավելացնում, մասուրի հատիկները միանգամից կարմրում են, կարծես աշնանը թփից նոր քաղած լինես:
Ես փնտրում եմ մեկին, որը «Մամայիս եփածն ամենահամովն է» խորագրի համար կպատրաստի հայկական ազգային ճաշատեսակներից փիթի: Շատերն ասում են, որ կերել են, գիտեն, բայց հրաժարվում են` պատճառաբանելով, որ այն պատրաստելու համար քարե փուռ է հարկավոր:
Երիտասարդ կնոջ փոքրիկ բռունցքները հունցում են բլղուրը, որի վրա աստիճանաբար տաք ջուր ու երկու ճաշի գդալ կարմիր պղպեղ է ավելացնում:
Խմբագրի կողմից. Այս թողարկմամբ սկսում ենք «Մամայիս եփածն ամենահամովն է» խորագիրը, որի ներքո «ԱրմենիաՆաուի» լավագույն լրագրողներից մեկը` Գայանե Մկրտչյանը, որը նաև լավ պատրաստում է, պարբերաբար կներկայացնի ավանդական ուտեստների մասին ակնարկներ: Ձեր մեկնաբանությունները, քննադատությունները և բաղադրատոմսերը ողջունելի են: Ուտեստների մասին ձեր առաջարկները գրեք Գայանեին` gayanem@armenianow.com hասցեով:
Readers' comments
Read commented Article
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.