Ցեղասպանություն | 11.03.10 | 13:54
www.nkr.am
Օրերս ֆրանսիական Մարսել քաղաքում տեղի է ունեցել Amnesie Internationale կազմակերպության հինգերորդ միջոցառումը, որի նպատակն է հակազդել 20-րդ դարի ցեղասպանությունների ժխտման քաղաքականությանը: Մտավորականության և արվեստի մի շարք ներկայացուցիչների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցել է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
Ցեղասպանություն | 05.03.10 | 00:58
Լարված, ինչ-որ առումով ապշեցնող քվեարկությամբ` 23:22, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի նախագծին:
Լոբբիստներն ու վերլուծաբաններն ուշի ուշով հետևում էին պալատում ընթացող քվեարկությանը: Մինչև վերջին պահը «դեմ» քվեարկողների ձայները գերազանցում էին «կողմ» քվեարկողներին, երբ հայամետ կողմը երեք ձայն տվեց (մեկ անդամ չքվեարկեց):
Ցեղասպանություն | 04.03.10 | 13:15
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր սկսում է Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի լսումները, որը հորդորում է ԱՄՆ կառավարությանը որդեգրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաղաքականություն:
Ցեղասպանություն | 04.03.10 | 11:41
Այս շաբաթ Երևանում տեղի ունեցավ Միացյալ Թագավորության թագուհու խորհրդականի կոչում ունեցող, միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետ Ջեֆրի Ռոբերթսոնի «Արդյոք եղե՞լ է Հայկական եղեռն» տեսակետի էլեկտրոնային հայերեն տարբերակի շնորհանդեսը:
Ցեղասպանություն | 04.03.10 | 10:52
From Reuters news service
ԱՄՆ-ի ավիացիոն և ռազմական արդյունաբերության ղեկավարները հորդորում են Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներին` չընդունել բանաձևը, որն Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերի կողմից հայերի կոտորածը որակում է ցեղասպանություն` զգուշացնելով, որ դա կարող է վտանգել ԱՄՆ արտահանումները Թուրքիա:
Ցեղասպանություն | 03.03.10 | 11:56
«Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի և Հայաստանի միջև տևական հակամարտությունն» ուսումնասիրող ԱՄՆ ամենահայտնի հետաքննական լրատվական հեռուստաալիքի ամերիկացի թղթակից Բոբ Սայմոնը մեկնել էր ներկայիս Սիրիական անապատ, որն աշխարհի ամենամեծ հայկական գերեզմանոցն է հիշեցնում:
Ցեղասպանություն | 02.03.10 | 12:32
Source: Anadolu agency
www.aa.com.tr
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բուրաք Օզուգերգինը երկուշաբթի Անկարայում հայտարարել է, թե Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժելու է 1915 թ. դեպքերի մասին բանաձևը, որպեսզի «այդ բանաձևը չվնասի թուրք-ամերիկյան հարաբերությունները և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը»:
Ցեղասպանություն | 19.02.10 | 13:02
From Hurriyet Daily News
Հինգշաբթի Թուրքիան զգուշացրեց, որ եթե հաջորդ ամսվա սկզբին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ներկայացրած Հայոց ցեղասպանության բանաձևն ընդունվի, ապա այն կխոչընդոտի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:
Ցեղասպանություն | 09.02.10 | 11:27
Թուրքիան կարծում է, թե ԱՄՆ Կոնգրեսում` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ևս մի բանաձևի քննարկումը փորձ է ճնշում գործադրելու Հայաստանի հետ, ըստ էության, տեղապտույտ տվող հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:
Ցեղասպանություն | 05.02.10 | 16:40
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ԱՆԿԱ) հաղորդմամբ` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Հովարդ Բերմանը (դեմոկրատ` Կալիֆորնիա), որը Կոնգրեսում զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով և ամերիկահայ համայնքի վաղեմի բարեկամներից է, հինգշաբթի` մարտի 4-ին, իր հանձնախմբում քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության բանաձևը (թիվ 252):
Readers' comments
Read commented Article
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.