Հայաստանի ազգային արխիվը հրատարակել է Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունները

Հայաստանի ազգային արխիվը հրատարակել է Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունները

Ֆոտոլուր

Հայաստանի ազգային արխիվը հրատարակել է եռահատոր ժողովածու, որում ներկայացվում են ցեղասպանության վերապրածների` 1916 թվականին տված վկայությունները:

Գրքում ընդգրկված է Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունները, ընդ որում ոչ միայն հայ, այլև պարսիկ, թուրք, ասորի և հույն, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Գրքերում ներկայացված են նաև ֆոտոպատճեններ այն երկրների արխիվներից, որոնց դեսպանները Ցեղասպանության տարիներին գտնվում էին Օսմանյան կայսրությունում: Ավելի քան 400 փաստաթղթեր հրատարակվում են առաջին անգամ:

«Ապագայում մենք պատրաստվում ենք հրատարակել ևս երկու հատոր. մեկը նվիրված է կլինի Կիլիկիայի հայերին, որոնք ոչնչացվեցին և տարագրվեցին են 1918-1922 թթ., երկրորդը` Արևմտյան Հայաստանի սահմաններից դուրս` Պոլսում և Թուրքիայի կենտրոնական շրջաններում ապրող հայերին»,- ասել է Վիրաբյանը:

Արխիվը նաև նախատեսում է հրատարակել 20 հատոր փաստաթղթեր` օսմանյան իշխանությունների կողմից բռնագրավված հայերի ունեցվածքի մասին:

Գրքի տպագրությանն աջակցել է «Վան» ՀԿ-ն, այն առաջիկայում կթարգմանվի նաև անգլերեն և թուրքերեն:
ԱրմենիաՆաուի էջերում