Բացիկները հուշ են. Օսմանյան կայսրության հայերի կյանքի մասին պատմող բացառիկ հավաքածուն ներկայացված է Երևանում
«Սիրելի եղբայրս. հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» Ցուցահանդեսը կազմակերպվել է «Մոսկվա» կինոթատրոնում` «Սիվիլիթաս» հիմնադրամի և «Բիրզամանլար» հրատարակչության նախաձեռնությամբ (հովանավոր` «Հայփոստ» ՓԲԸ): Ցուցահանդեսում, որը կոչվում է «Սիրելի եղբայրս. հայերը Թուրքիայում 100 տարի առաջ», ներկայացված բացիկներն արտացոլում են Օսմանյան կայսրության շուրջ երկու տասնյակ քաղաքներում 1900-1910 թթ. ապրած հայ համայնքների կյանքը: Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 4000 բացիկները պատկանում են իտալացի Օռլանդո Կալումենոյին (որի մայրը հայ է): Այս բացիկներից 500-ն առաջին անգամ 2005 թ. ցուցադրվել են Ստամբուլում թուրք հրատարակիչ և պատմաբան Քյոքերի կողմից, որը նաև Երևանի ցուցահանդեսի համակարգողն ու խմբագիրն է: Այդ տարի հրատարակվել է նաև Քյոքերի գիրքը, որտեղ ներկայացված են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի բացիկներ, որոնք արտացոլում են հայ համայնքների խաղաղ և հաճախ բարգավաճ կյանքը կայսրությունում: 500 բացիկներից կազմված ալբոմը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում այն տեղերը, մասնավորապես մեծ և փոքր քաղաքները, որտեղ ապրել են հայերը` ցույց տալով հայ համայնքների դերն այնտեղ: «Սիրելի եղբայր» վերնագրով համանման բացիկների ցուցահանդես է կազմակերպվել Ստամբուլում և մի շարք եվրոպական քաղաքներում: «Թուրքիայում պատմությունը ներկայացվում է թուրքերի տեսանկյունից: Սա հիմնականում ուշագրավ է քաղաքների պատմության տեսանկյունից»,- երեքշաբթի ցուցահանդեսի (որը կտևի մինչև սեպտեմբերի 28-ը) բացմանն ասաց Քյոքերը: «Իմ նպատակն է ցույց տալ, որ 100 տարի առաջ հայեր են ապրել Թուրքիայում և նրանց մասին ճշմարիտ տեղեկություն տալ»,- հավելեց Քյոքերը, որը Թուրքիայի տարածքում պատմական Հայաստանի Մարաշ (ներկայումս ոչ հայաբնակ) քաղաքից է: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը` 1914 թ., աշխարհում մոտ 4,1 մլն հայ էր ապրում, որոնցից 2,1 միլիոնը` Օսմանյան կայսրության տարածքում: 1915-1923 թթ. Արևտյան Հայաստանում ապրող ավելի քան 1,5 մլն հայ ոչնչացվեց և տեղահանվեց: Հետագայում այս դեպքերը աշխարհի շատ պետություններ և հայտնի գիտնականներ անվանեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.