Քաղաքագետը խորհուրդ է տալիս Հայաստանի նախագահին չգնալ Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելուՈւշագրավ է, որ Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրելուց մեկ օր անց Էրդողանը կրկին հայտարարեց, որ Հայաստանը «պետք է դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից», և որ Թուրքիան «չի կարող բացել Հայաստանի հետ սահմանները, մինչև Հայաստանը դուրս չբերի իր զորքերը հակամարտության գոտուց»: Քաղաքագետի կարծիքով` հոկտեմբերի 10-ին բոլորի, և առաջին հերթին` միջազգային հանրության համար պարզ դարձավ «Հայաստանի հետ խաղեր տալու և ժամանակ ձգելու» Թուրքիայի մարտավարությունը: Սպառնալով հեռանալ և ստիպելով թուրքական կողմին հանել հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումները հայտարարության տեքստից (որով ստորագրությունից հետո պետք է հանդես գար Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն)` Հայաստանը հանձնեց Թուրքիայի պատրաստած յուրահատուկ դիվանագիտական ստուգարքը, սակայն խաղը դեռ նոր է սկսվել, և նման ստուգարքներ շատ կլինեն: Թուրքիան հարգում ու հաշվի է նստում միայն այն երկրների դիրքորոշման հետ, որոնք ցուցադրում են իրենց ուժը, ուստի Հայաստանը պետք է ուժեղ դիվանագիտական ռազմավարություն մշակի: Պարզ է, որ Թուրքիան խաղում է «բարի» (Աբդուլլահ Գյուլ) ու «չար» (Ռեջեփ Թայիփ Էրդողան) ոստիկանի խաղը, և դրա տրամաբանական պատասխանը պետք է լինի կամ Սերժ Սարգսյանի հրաժարումը Բուրսա մեկնելուց, կամ էլ դրա սպառնալիքը, եթե թուրքերը վերջ չտան նման սադրիչ քայլերին` ամփոփում է Կիրակոսյանը:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 20 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.