Պաշտոնական. Նախագահ Սերժ Սարգսյանը և Հարավային Կովկասում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Փիթեր Սեմնեբին քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

Պաշտոնական. Նախագահ Սերժ Սարգսյանը և  Հարավային Կովկասում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Փիթեր Սեմնեբին քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները


Սեմնեբին և նախագահ Սարգսյանը քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ` հոկտեմբերի 28-ին, ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը:

Հանրապետության նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես` անդրադարձել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Պիտեր Սեմնեբին ասել է, որ Եվրամիությունը ողջունում է արձանագրված առաջընթացը և պատրաստ է աջակցելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արձանագրությունների վավերացման վերաբերյալ ու ևս մեկ անգամ ընդգծել, որ հարաբերությունների հաստատումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում:
ԱրմենիաՆաուի էջերում