«Օրանժ-Արմենիա». բջջային երրորդ օպերատորն իր բաժանորդներին շահավետ պայմաններ է առաջարկում
«Նարնջագույն հեղափոխությունը» հասավ Հայաստան «Օրանժ-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Բրունո Դյութուան մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ Հայաստանը դարձավ աշխարհի 31-րդ երկիրը, որտեղ կազմակերպությունը սկսեց իր աշխատանքը: «Օրանժ-Արմենիա»-ն (ֆրանսիական «Ֆրանս Տելեկոմ» կոնցեռնի դուստր ձեռնարկություն) պարտավորություն է ստանձնել երկու տարվա ընթացքում Հայաստանի 42 քաղաքներում ստեղծել և ապահովել առնվազն մեկական սպասարկման գրասենյակ, ինչպես նաև GSM-ծածկույթ Երևանում և 42 քաղաքներում: Ընդ որում, արտոնագիրը ստանալուց հետո երեք տարվա ընթացքում կազմակերպությունը պարտավոր է հանրապետության տարածքի 83 տոկոսն ապահովել բջջային հեռախոսակապի ծածկույթով: «Մենք արդեն 80 մլն դոլարի ներդրում ենք կատարել և դեռ էլի կներդնենք»,- հայտնեց Դյութուան: «Օրանժ-Արմենիա»-ի ռոումինգ ծառայությունն ապահովվելու է աշխարհի 131 երկրի հետ, ընդ որում` անվճար: Իսկ ինչ վերաբերում է ծառայությունների սակագներին, ապա «Օրանժ-Արմենիան» տարիքային բոլոր խմբերի համար միանգամից սակագնային 4 փաթեթներ է առաջարկում: Ինտերնետից օգտվելու գինը (ընդ որում` կազմակերպությունն առաջարկում է գերարագ ինտերնետ կապ) սկսում է ամսական (կախված փաթեթից) 9000-ից (23,5 դոլար) մինչև 16 000 դրամ (մոտ 42 դոլար): «Մեր բաժանորդներին ծառայություն մատուցելու հարցում ձգտելու ենք ապահովել առավելագույն շահավետ պայմաններ, որպեսզի դառնանք թիվ 1 օպերատորը Հայաստանում»,- հայտարարեց Դյութուան: Ներկայումս բջջային կապի հայաստանյան շուկայում գործում է երկու կազմակերպություն` «ԱրմենՏելը», որն ամբողջությամբ պատկանում է ռուսաստանյան «Վիմպելկոմ»-ին և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:
Other Articles in Բիզնես
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.