Վերլուծաբանի կարծիքով. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է Բաքվին նոր պատերազմի դրդելԱնդրադառնալով ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին`ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը ձեռքբերում է համարում, որ ղարաբաղյան հակամարտությունը ներառված չէ փաստաթղթերում: «Թուրքիայի համար սա նշանակում է, որ այլևս հնարավոր չէ ղարաբաղյան հարցը ընդգրկել արձանագրություններում, և ղարաբաղյան բանակցությունները երկրորդ պլան են մղվել և ավելի դանդաղ են ընթանում»,- ասաց Կիրակոսյանը: Կիրակոսյանը համոզված է, որ իրական փոփոխություններ արձանագրվելու են ոչ թե պաշտոնական Բաքվի, Հայաստանի, Մինսկի խմբի կամ ԼՂՀ-ի գործելակերպում, այլ բեկումնային քայլը Ռուսաստանինը կլինի, որը հայամետ կեցվածքից չեզոք կեցվածք կորդեգրի`«ցույց տալով եվրոպացիներին և ամերիկացիներին, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցողական քայլեր ձեռնարկել»: Վերլուծաբանին անհանգստացնում է նաև հասարակության իրազեկության բացակայությունը, քանի որ երկու երկրների կողմից էլ թափանցիկություն չի ապահովվում, որը ապատեղեկատվության հիմք է ստեղծում: Կիրակոսյանը չի ակնկալում, որ մինչև նոր տարվա սկիզբը Թուրքիայի խորհրդարանը որևէ քայլ կձեռնարկի արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ. «Սա, իհարկե, կապ ունի նաև ապրիլի 24-ին նշվող ցեղասպանության 95-րդ տարելիցի հետ: Սա ռիսկային ռազմավարություն է, քանի որ հայի համբերությունը անսահման չէ»: Ինչպես հավատացնում է Կիրակոսյանը, Բրյուսելից ու Վաշինգտոնից շարունակաբար հնչող ուղերձները ևս հուշում են, որ Թուրքիան իր պարտավորությունները ժամանակին կկատարի:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 9 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.