Խոզի գրիպ. Հայաստանում հայտնաբերված H1N1 վարակի դեպքերը դեռ պետք է հաստատվենՎիրուսը կրողներից մեկը ազգությամբ պարսիկ է, որը Հայաստան էր ժամանել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքից: (Խոզի գրիպը վերջին մի քանի շաբաթների ընթացքում մեծ թափով տարածվել է Ուկրաինայում, որտեղ արդեն ավելի քան 90 մարդ է մահացել): Մյուս երկուսը Մոսկվայից ժամանած էջմիածնեցի (Արմավիրի մարզ) երիտասարդներ են, որոնք այժմ բուժում են ստանում Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Իսկ Իրանի քաղաքացին, որ մի քանի օր առաջ էր տեղափոխվել նույն հիվանդանոց, ըստ առողջապահության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի, արդեն առողջացել և վերադարձել է հայրենիք: Էջմիածնեցի երիտասարդները հավանաբար 3 օրից դուրս կգրվեն հիվանդանոցից: Անալիզների արդյունքներն արդեն ուղարկվել են Լոնդոն, և վերջնական պատասխանները պատրաստ կլինեն մի քանի օրից: Նոյեմբերի 10-ի տվյալներով` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքէջում (www.who.int) Հայաստանը դեռ չի ընդգրկվել խոզի գրիպ ունեցող երկրների շարքում: Չնայած ոլորտի պատասխանատուների բազմակի հավաստիացումներին, որ Հայաստանում համաճարակային իրավիճակը կայուն է և ամբողջովին վերահսկելի, շատերի մոտ տագնապային տրամադրություն նկատվեց: Մասնավորապես, Երևանում լուրեր են տարածվել, որ դեղատներում հնարավոր չէ բժշկական դիմակներ գտնել: Դեղատներում դիմակների առկայությունը պարզելու համար «ԱրմենիաՆաուն» այցելեց 5 տարբեր դեղատներ: Դիմակներ վաճառվում էին բոլոր դեղատներում, սակայն դրանցից ոչ բոլորն էին որակյալ: Դիմակների գինը տատանվում է 40-100 դրամի (մոտ 1-3 սենթ) սահմաններում: Օրինակ` «Նատալի ֆարմ» դեղատների ցանցում դիմակները նախկինում վաճառվել են 50 դրամով (1 սենթ), սակայն երեկվանից դրանց գինը դարձել է 100 դրամ (3 սենթ): Բոլոր դեղատների աշխատակիցները փաստեցին, որ դիմակների պահանջարկի կտրուկ ավելացում դեռ չեն նկատել:
Other Articles in Առողջապահություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.