Փորձագետի կարծիքով. հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգումը Երևանի շահերից չի բխում

Փորձագետ Գրիգորյանի կարծիքով` հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացնել առանց ձգձգելու
Հայ քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգումը երկու երկրների խորհրդարանների կողմից ձեռնտու չէ Հայաստանին, քանի որ դա հնարավորություն կտա հայ-թուրքական հարաբերություններին դեմ հանդես եկող երկրներին, մասնավորապես` Ադրբեջանին, ավելի շատ ժամանակ շահել`Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիային ճնշելու համար:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ Հայաստանը պետք է առաջինը վավերացնի արձանագրությունները, որից հետո, ըստ նրա կանխատեսումների, Թուրքիայի խորհրդարանը դեկտեմբերի երկրորդ կեսին կամ հունվարի սկզբին կվավերացնի այն:

«Ձգձգելով գործընթացը` մենք ժամանակ ենք տալիս մեր դեմ պայքարելու»,- ասում է քաղաքագետը:

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են հոկտեմբերին 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Արձանագրությունների համաձայն`Հայաստանն ու Թուրքիան պարտավորվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել և զարգացնել երկկողմ հարաբերություններ:

«Ես կարծում եմ, որ Թուրքիայի խորհրդարանի ուժեղ ընդդիմությունը չի կարող խոչընդոտել արձանագրությունների վավերացումը, քանի որ դա ձեռնտու է նրանց»,-համոզված է Գրիգորյանը:

Քաղաքագետը կարծիքով` այս փուլում Թուրքիայի քայլերը Հայաստանի քայլերից են կախված, քանի որ այս գործընթացի նախաձեռնողը եղել է Հայաստանը: Բացի այդ, ըստ նրա, Թուրքիան այժմ ավելի շատ կախված է Հայաստանից, քան Ադրբեջանից:
ԱրմենիաՆաուի էջերում