«Վերին Լարս». վրաց-ռուսական «Վերին Լարս» անցակետը շուտով կվերաբացվի
Վրաստանը ցանկանում է պահպանել իր դերը տարածաշրջանում` որպես տարանցիկ երկիր «Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցություններն ակտիվացան հայ- թուրքական արձանագրությունների նախաստորագրումից և, հատկապես, ստորագրումից հետո ընկած ժամանակահատվածում,- ասում է Ալվրցյանը: - Ի վերջո, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում բոլորովին այլ հնարավորություններ կստեղծվեն, և «Վերին Լարս» անցակետը կկորցնի իր նշանակությունը, եթե այսօր արդեն այն չվերաբացեն»,- ասում է Հայկազուն Ալվրցյանը: Անցյալ շաբաթ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին որոշել է վերաբացել «Վերին Լարս» անցակետը, որպեսզի Վրաստանը չկորցնի տարանցիկ երկիր լինելու իր կարգավիճակը, տարածաշրջանի երկրների համար` իր նշանակությունն ու ներուժը: Վրաստանի նախագահը նշել է, որ այդ ճանապարհի միջոցով Վրաստանը Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ սեփական բեռների տարանցման հնարավորություն կստանա: Ռուսաստանի Դաշնությունն աստիճանաբար վերացրել է Վրաստանի գյուղատնտեսական, արդյունաբերական ապրանքների վրա դրված արգելքը: «Վերին Լարս» անցակետի փակվելն ուներ լուրջ քաղաքական նշանակություն: Սակայն այսօր արդեն նրա հավանական բացումը լրջորեն կշոշափի նաև տարածաշրջանի մյուս պետությունների շահերը,- ասում է Ալվրցյանը: - «[Վրաստանը] հստակ գիտակցում է, որ այդ (հայ-թուրքական սահմանի բացման) դեպքում կկորցնի աշխարհաքաղաքական կոմունիկացիոն գործոն ունենալու մենաշնորհը»: Անվտանգության խորհրդի նիստում Վրաստանի նախագահը հայտարարել է, որ Երևանում Վրաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններ են ընթացել անցակետի բացման ուղղությամբ: Մինչդեռ նախկինում վրացական կողմը փոխարտգործնախարարի մակարդակով հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններ տեղի չեն ունեցել: Բանակցություններն ընթանում են միայն հայկական և վրացական կողմերի միջև:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.