Հայաստանը խորացնում է Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցությունըՀայաստանը 1993 թվականից ՊԳԿ անդամ է: Վարչապետն ասաց, որ Հայաստանը ողջունում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Գյուղատնտեսական հարցերով եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանն ու կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ կոնֆերանսը 2010 թվականի մայիսի 10-14-ը Երևանում անցկացնելու մասին որոշումը: «Հայտնի է, որ պարենի արտադրությունը ողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, խիստ ռիսկային ոլորտ է։ Արդի ֆինանսական և տնտեսական ճգնաժամն իր հերթին բացասական ազդեցություն թողեց սննդի պահանջարկի վրա, ինչն առավել ընդգծված զգացվեց զարգացող երկրներում։ Այդ իսկ պատճառով մենք մեծապես կարևորում ենք այս համաժողովն ու խնդրի լուծմանն ուղղված բոլոր պետությունների ու միջազգային կազմակերպությունների ջանքերը»,- նոյեմբերի 17-ին կայացած համաժողովի ընթացքում ասաց Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հատուկ ընդգծել է Հայաստանում հացահատիկի, եգիպտացորենի ու կարտոֆիլի սերմնաբուծության, ձկնաբուծության, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ստեղծման, գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման ոլորտներում համագործակցության զարգացումը։
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.