Քայքայման և այլ վիճելի պատճառներով. Վրաստանում փլուզվել է հայկական եկեղեցի
Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գևորգ եկեղեցին՝ փլուզումից հետո: Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին այն հինգ վիճահարույց եկեղեցիներից է, որը Հայաստանյայց Առաքելական և վրաց եկեղեցիների միջև տարաձայնության պատճառ էր դարձել: Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրության մեջ ասվում է. «Կարծում ենք` այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, որի բալանսում է գտնվում եկեղեցին: Այս ամենը այն տպավորությունն է թողնում, թե Վրաց պատրիարքարանը և իշխանությունները, չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը և պատշաճ ուշադրություն չդարձնելով նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարևոր հուշարձանները»: Խաչաձև կենտրոնագմբեթ միջնադարյան եկեղեցին 18-րդ դարի փաստաթղթերում հիշատակվում է որպես Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի յոթ եկեղեցիներից մեկը: (Հաղպատը Հայաստանի ամենամեծ և կարևոր հոգևոր կենտրոններից է:) Խորհրդային տարիներին եկեղեցին փակվելով` վերածվել է ազգագրական թանգարանի, ապա պահեստի, իսկ 1990 թվականին` որակվելով որպես վթարային և ոչ ենթակա վերանորոգման, վերջնականապես փակվեց: Հետո եկեղեցին վերջնականապես հայտնվեց անմխիթար վիճակում: Սա երկրորդ հայկական եկեղեցին է, որ փլուզվեց Վրաստանում: Առաջինը Շամխորեցեց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվեց 1989 թվականին:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 10 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.