Սեռական ոտնձգությո՞ւն, թե՞ զրպարտություն. դատական գործը շարունակվում է2008 թ. «SOS Թեղուտ» կազմակերպության 29-ամյա ակտիվիստ Սուխուդյանը Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվականին մի տեսագրություն էր տրամադրել, որում մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների Նուբարաշենի 11-րդ գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր, որ սեռական ոտնձգության է ենթարկվել հայոց լեզվի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից: (Սուխուդյանին հաջողվել է նկարահանել նյութը, երբ նա ՄԱԿ-ի հատուկ կրթական նախագծի շրջանակներում կամավոր է աշխատել դպրոցում): Հեռարձակված տեսագրությունը աղմուկ է բարձրացրել հասարակության մեջ, և ուսուցչի դեմ քրեական գործ է հարուցվել: Այդուամենայնիվ, ավելի ուշ աշակերտուհին հրաժարվել է իր ցուցմունքից`հայտնելով, որ «այն ամենը, ինչ ասել է Մարիամի նկարահանած տեսագրությունում`դպրոցի ուսուցչի կողմից իր հանդեպ կատարած սեռական ոտնձգությունների մասին, իրականությանը չի համապատասխանում, և ինքը ստել է Մարիամի դրդմամբ»: Սուխուդյանին մեղադրանք էր ներկայացվել զրպարտության հոդվածով: Այնուհետև այդ մեղադրանքը փոփոխվել է սուտ մատնության հոդվածով: Հոկտեմբերի 21-ին մեղադրանքը կրկին վերաորակվել է նախկին հոդվածով` զրպարտություն: Սուխուդյանի համախոհ կամավորներից մեկը (որը նույնպես դպրոցում աշխատող կամավորական խմբից էր) քննչական բաժնին է տրամադրել հատուկ դպրոցի աշակերտուհիներից մեկի հեռախոսային խոսակցությունը, որը ձայնագրել էր Մարիամը: (Աշակերտուհուն ճանաչել են Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված տեսագրությունից, որում Սուխուդյանը հարցազրույց է վարել աղջկա հետ:) Զրույցից պարզ է դառնում, որ կամավորը համոզում է աղջկան չքողարկել դպրոցի տնօրենին կամ ուսուցչին, ով հետագայում աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Սուխուդյանի պաշտպանական կողմին հնարավորություն էր տրվել ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժին միջնորդություններ ներկայացնել: Նրա շահերի պաշտպան Նոնա Գալստյանը «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց, որ սահմանված ժամկետում դատարան են ներկայացրել չորս միջնորդություն`քրեական հետապնդումը դադարեցնելու, Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի ուսուցչին քրեական պատասխանատվության ենթարկելու և երկու հեռախոսային խոսակցությունները որպես ապացույց ճանաչելու վերաբերյալ: Ըստ Գալստյանի`առաջին և երկրորդ միջնորդությունների քննությունները հետաձգվել են, իսկ հեռախոսային խոսակցությունը որպես ապացույց ճանաչվել է: Ինչպես տեղեկացնում է Սուխուդյանի փաստաբան Գալստյանը «ԱրմենիաՆաուին», նոյեմբերի 20-ին Մարիամը նախապես ստացած ծանուցագրի հիման վրա պետք է ներկայանա Էրեբունու ոստիկանական քննչական բաժանմունք հարցաքննության:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.