Սերբիական անակնկալ. «Հատիսի» աստղ Վուլիչը խթանում է Հայաստանի կանանց բասկետբոլի վերածնված թիմին
Վուլիչը դարձել է Հայաստանի բասկետբոլի թիմը դեպի հաղթանակ մղող «շարժիչը»: «Հատիս» բասկետբոլի ակումբի կենտրոնական հարձակվող Բոյանա Վուլիչը պայմանագիր է ստորագրել երևանյան ակումբի հետ մինչև Եվրոպական գավաթի խաղարկության խմբային փուլի ավարտը, սակայն անպայման պայմանագրի երկարացման հարց կբարձրացվի, եթե Վուլիչի ակումբը Եվրոպական գավաթի խաղարկություն հաջորդ փուլ անցնի: Իր հրաշալի բասկետբոլային տվյալներով (նրա հասակը 193 սմ է, քաշը` 78 կգ) Վուլիչը հմայել է երկրպագուներին ոչ միայն իր լավ խաղով, այլև «հաղթանակը տոնելու» և դրանից հաճույք ստանալու իր ունակությամբ: Շատերը դեռ հիշում են, որ երբ հնչեց խաղավարտի սուլիչը` ազդարարելով մոտ 20 տարի ընդմիջումից հետո ակտիվ բասկետբոլի խաղերը սկսելուց հետո երևանյան ակումբի առաջին միջազգային հաղթանակը, Վուլիչը ինքնամոռաց սկսեց պարել բասկետբոլի հրապարակում: «ԱրմենիաՆաուին» տված հարցազրույցում Վուլիչը պատմեց, որ պաշտում է պարելը, և որ իր ազատ ժամանակը սիրում է անցկացնել Երևանի դիսկոտեկներում: Բացի այդ, սիրում է զբոսնել Երևանի փողոցներով (նա Հայաստան է եկել հոկտեմբերին և ակումբի ղեկավարությունը Երևանի լավագույն հյուրանոցներից մեկում նրա համար սենյակ է վարձում): Երևանում Վուլիչին ավելի շատ դուր են եկել երգող շատրվանները (որը չկա իր հարազատ Բելգրադ քաղաքը) և բազմաթիվ բացօթյա սրճարանները (որոնցից Բելգրադում կան, բայց ոչ այդքան շատ): Տանը` Բելգրադում, Վուլիչի համար անհանգստանում և ոգեշնչում են նրա ծնողներն ու եղբայրը: Մարզուհին Երևանի տղամարդ երկրպագուների սիրելին է դարձել, սակայն ասում է, որ դեռ չի շտապում սեփական ընտանիքը կազմել: «Ես չեմ շտապում այս հարցում,- իր կիսառուսերեն-կիսասերբերեն-կիսաանգլերեն լեզուներով ժպտալով ասում է Վուլիչը «Արմենիանաուին»: -Եվ ում հետ էլ ամուսնանամ, պարտադիր չէ, որ բասկետբոլիստ կամ մարզիկ լինի»: «Հայաստանում ես ինձ հարմարավետ և հանգիստ եմ զգում: Հայերն իրենց տաքարյունությամբ հիշեցնում են սերբերին: Ինչ վերաբերում է հայկական խոհանոցին, բոլոր ճաշատեսակներից նախընտրում եմ խորովածը: Ես վարժվել եմ արևելյան խոհանոցին, քանի որ Հայաստան գալուց առաջ երկու տարի խաղացել եմ Թուրքիայի համալսարանական թիմերում, այդ պատճառով լավ գիտեմ արևելյան համերը»,- ասաց Վուլիչը: «Հատիսում» Վուլիչի խաղընկերներն անմիջապես նրան թիմի ավագ ընտրեցին: Խաղահրապարակում Վուլիչն ամենաշատ միավորներն է հավաքում: Մեկ խաղի ընթացքում 16,5 միավոր գրանցելով, ըստ FIBA-ի (Միջազգային բասկետբոլի ֆեդերացիա), նա 2-րդ տեղում է «Հատիսի» պաշտպան Մաուրիտա Ռեյդից (Ճամայկա) հետո, որի միավորը 17,5 է: Մեկ խաղի ընթացքում Վուլիչը միջինը 8 անդրադարձային հարված է բռնում: (Ուկրաինուհի Աննա Զարիցկան, որը «Հատիսի» հարձակվողն է, թիմը առաջ է տանում` մեկ խաղի ընթացքում 10,5 անդրադարձային հարված ստանալով): «Հատիսի» թիմակիցները նրան նաև որպես կատակասեր են ճանաչում, որը ողջ թիմին լիցքաթափում է` իր կատակների առարկա դարձնելով անգամ մարզիչներին: Էությամբ Վուլիչը կազմակերպիչ է, սիրում է կատակել և զվարճանալ: Թիմակիցներն ասում են, որ նա դերասանական տվյալներ ունի, շատ լավ նմանակում է ոչ միայն ընկերներին ու մրցակիցներին, այլև «Հատիսի» մարզիչներին, և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում վիրավորվել նրանից, քանի որ նա առանց չարության է անում և բավական սրամիտ: Վուլիչը լավ հարաբերությունների մեջ է «Հատիսի» բոլոր խաղացողների հետ, սակայն հատկապես մտերմացել է վերջերս թիմին միացած նորեկի հետ, որի անունը չցանկացավ տալ: «Ես չեմ կարող տալ իմ մտերիմ ընկերուհու անունը: Մարզիչները կհրապարակեն նրա անունը «Բեշիկթաշի» հետ մեր առաջիկա խաղից ընթացքում»,- ասաց Վուլիչը: Այժմ հայ երկրպագուները հուսով են, որ Վուլիչը և նրա թիմն նույնքան լավ խաղ ցույց կտան նոյեմբերի 26-ին Թուրքիայում կայանալիք «Բեշիկթաշի» հետ, որքան լավ խաղացին անցյալ շաբաթ ռուսական «Չևակատայի» հետ` մեկ այլ հաղթանակ բերելով հայկական բասկետբոլային թիմին: «Հատիսը» ամենաուժեղ հայկական բասկետբոլի ակումբն է (այդպիսին էր նաև խորհրդային ժամանակներում և 1998 թ. անգամ նվաճել է ԽՍՀՄ գավաթը) և Եվրոպական գավաթի առաջնությունում 6 խաղ է խաղալու: Տեղական խաղերն անցկացվել են խորհրդային ժամանակներից մնացած 1160 տեղանող «Միկա» մարզադահլիճում: Անցյալ շաբաթվա խաղի համար վաճառված մեկ տոմսի արժեքը 2000 դրամ է եղել (մոտ 5 դոլար): «Մենք Թուրքիային հաղթելու շանսեր ունենք: Ես խաղացել եմ թուրքերի հետ և գիտեմ նրանց խաղացողների թույլ կողմերը»,-ասաց «Հատիսի» կենտրոնական հարձակվողը: Ըստ ժամանակացույցի` «Հատիսը» Թուրքիա կմեկնի չորեքշաբթի:
Other Articles in Բասկետբոլ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.