Սև ամպեր Երիտասարդական փորձարարական թատրոնի գլխին. աշխատողները ծանուցում են ստացել
Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ թատրոնը չի լուծարվի: Թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Կարեն Հովհաննիսյանի պարզաբանմամբ` առանց պատճառաբանությունների իրենց քսանից ավելի աշխատողներ ծանուցում են ստացել, որ դեկտեմբերի 31-ին լրանում է թատրոնի անձնակազմի հետ կնքված պայմանագրերի ժամկետը: «Չնայած մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը մեզ հավաստիացնում է, որ նման բան չի սպառնում մեր թատրոնին, բայց մենք չենք հավատում, քանի որ մեր գոյության 30 տարիների ընթացքում երբեք նման ծանուցում չենք ստացել, տարեվերջին պայմանագրերը միշտ երկարացվել են»,- ասաց Հովհաննիսյանը: (Այսօր կեսօրին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս հարցը բարձրացվել է: «ԱրմենիաՆաուին» չհաջողվեց կապվել մշակույթի նախարարի խոսնակի հետ` պարզաբանումների համար): 1978 թ. հիմնադրված թատրոնը քաշքշուկների մեջ է 2003 թ.-ից, երբ զրկվեց սեփական տարածքից: «Վերջերս անցկացված գեղարվեստական խորհրդի նիստի ժամանակ ներկայացված 5 ներկայացումներից ընդունվեց Էժեն Իոնեսկոյի «Մակբեթը», որի հայտատուն ներկա չէր, ներկայացված չէր նաև նախահաշիվը,- մտահոգվում է թատրոնի փոխտնօրեն Հերմինե Վահանյանը:- Նույնիսկ չենք էլ ճանաչում այդ ռեժիսորին`Արկադի Մանուկյանին»: Թատրոնի աշխատողներին մտահոգել է նաև երեկ ATV հեռուստատեսությամբ «Գոյ» փորձարարական թատրոնի (հիմնադրված 1989 թ.) գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանի հայտարարությունը: Մազմանյանը թատրոնի վերաբերյալ նույն դիրքորոշումն է արտահայտել «ԱրմենիաՆաուին»: «Այո, ես հայտարարել եմ, որ այն թատրոնը, որը տարվա մեջ ընդամենը 18 անգամ է բեմ դուրս գալիս, և որի աշխատակազմը փաստացիորեն հինգ հոգին չի գերազանցում, որը տարեկան 35 մլն դրամ (92100 դոլար) է ծախսում չգիտես ինչ անելու համար, արժանի է նույնիսկ ճզմվելով վերանալուն: Իսկ «Գոյը», ոչ պետական թատրոն լինելով, տարեկան միայն 100 անգամ բեմ է բարձրանում»:
Other Articles in Մշակույթ
|
Մամայիս եփածն ամենահամովն է |
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.