Պաշտոնական հաղորդագրություն. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Աթենքում` ԵԱՀԿ նիստումՆալբանդյանը Հունաստանի մայրաքաղաք ժամանեց նոյեմբերի 30-ի առավոտյան` մասնակցելու ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին: Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ անդամ պետություններ են: Հայաստանի արտգործնախարարը նախ հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև տեղի ունեցավ եռանախագահների կազմակերպած հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև, որն ընթացավ աշխատանքային ճաշի ձևաչափով: Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության ընդունման հնարավորությունը: Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի` Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ, որի հետ քննարկել էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները: Ակնկալվում էր, որ երեքշաբթի թե´ Նալբանդյանը և թե´ Մամեդյարովը պետք է ելույթ ունենան ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.