Բարի գալուստ Հայաստան. վիզա ստանալու ընթացակարգը թեթևացրել են
Օտարերկրացիների մասին օրենքի նախագծի փոփոխությունները միտված են հեշտացնելու մուտքի արտոնագրի տրամադրումը: Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հաստատել է կառավարության ներկայացրած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի 16-րդ հոդվածում այդ կետը վերաշարադրվել է այսպես. «Մշտական կացության կարգավիճակ կարող է տրվել նաև ազգությամբ հայ օտարերկրացուն կամ ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրացուն»: Օտարերկրացին պետք է առնվազն 3 տարի բնակված լինի Հայաստանում, ապահովված լինի բնակարանով և գոյության միջոցներով, իսկ մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` ամեն անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: ԱԺ պաշտոնական կայքէջում տեղադրված փաստաթղթում Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը հիմնավորվում է ՀՀ մուտքի վիզա ստանալու ընթացակարգը բարելավելու, դեպի Հայաստան սփյուռքի երիտասարդների ուխտագնացության, Հայաստան-սփյուռք ազգային, մշակութային, առևտրատնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման նպատակով: Ընդունված օրինագիծը նաև որոշակի առավելություններ է նախատեսում ուսման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ ստացող ուսանողների համար: Նախկին օրենքի համաձայն` նրանց ժամանակավոր կացությունը տրվում էր մեկ տարով և կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվեր կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: Ըստ նոր օրինագծի` ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը կարող է ավելի ուշ ժամկետ սահմանել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի տվյալներով`2009 թ. ՀՀ մուտքի վիզա է տրամադրվել 139.957 քաղաքացու, իսկ ՀՀ-ում կացության կարգավիճակ է տրվել 5585 քաղաքացու:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.