Սպանություն Գորիսում. Սյունիքի մարզպետի որդին ձերբակալվել է

Սպանություն Գորիսում. Սյունիքի մարզպետի որդին ձերբակալվել է


Գլխավոր դատախազությունը երկուշաբթի հաստատել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը, անցյալ շաբաթավերջին Գորիս քաղաքում տեղի ունեցած մահացու փոխհրաձգությանն առնչվող ձերբակալված անձանցից մեկն է:

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը սպանվել էր, իսկ նրա եղբայրը` Արտակը, ով ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատարն է, ծանր վիրավորվել Սյունիքի մարզպետին պատկանող առանձնատան դիմաց հունիսի 1-ի կեսգիշերին: Միջադեպի հետևանքով վիրավորվել է նաև Նիկոլայ Աբրահամյանը՝ Խաչատրյանի ազգականը և թիկնապահը: Նրանք երկուսն էլ այժմ հիվանդանոցում են:

Խաչատրյանի մյուս թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը, ձերբակալվել է, իսկ Խաչատրյանը ինքը, ինչպես հաղորդվում է, դեպքից հետո հրավիրվել է հարցաքննության:

Միջադեպի հետ կապված քրեական գործի քննությունն իրականացնում է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը: Գլխավոր դատախազությունը վերահսկելու է գործի ընթացքը:
ԱրմենիաՆաուի էջերում