ՌԴ արտգործնախարար. Ռուսաստանը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների արագ կարգավորմամբ
Լավրովն ասում է՝ ինչքան շուտ, այնքան լավ: Սերգեյ Լավրովը հիշեցրեց, որ ներկա է եղել Ցյուրիխում (հոկտեմբերի 10) հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, և ընդգծեց, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` ենթակառուցվածքային նախագծերի իրականացմամբ, մասնավորապես` երկաթուղային հաղորդակցության ոլորտում: «Մենք պատրաստ ենք աջակցել, երբ կողմերը պատրաստ կլինեն»,- ասաց Լավրովը: Հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունները սահմանադրական է ճանաչել, և այժմ վավերացնելու համար դրանք ներկայացվելու են Ազգային ժողով: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը, ասաց. «Ռուսաստանը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, քանի որ, չնայած Հայաստանի աշխարհագրական մեկուսացմանը Ռուսաստանից (հատկապես 2008 թ. օգոստոսի պատերազմից հետո), Ռուսաստանը մտադիր է ողջ աշխարհին ցուցադրել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում գլխավոր խաղացողներից մեկն է»:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.