Դաշնակցականները` Ալիևին. ոչ ոք իրավունք չունի մեզ ֆաշիստ անվանելու

Դաշնակցականները` Ալիևին. ոչ ոք իրավունք չունի մեզ ֆաշիստ անվանելու

Ֆոտոլուր

Ի պատասխան Բաքվում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որում նա հայերին «ֆաշիստ» է անվանել, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր բողոքն է արտահայտել` ասելով. «որպես Սոցինտերնի հիմնադիր անդամ` նա չի հանդուրժի և չի կարող հանդուրժել, որ որևէ մեկը մեզ վերաբերվի որպես ֆաշիստի, անկախ նրանից, թե նա տվյալ երկրում ինչ դիրք է զբաղեցնում…»

«Հայաստանը միացավ «Եվրանեսթին»` վստահ լինելով, որ Արևելյան գործընկերությունն այն պլատֆորմն է, որի բոլոր անդամները կիսում են հավասար պարտականություններ, սկզբունքներ, արժեքներ և, որ ամենակարևորն է, հարգում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու ազատությունները»,- ասել է նա:

«Մենք մասն ենք կազմել «Եվրանեսթ» ընտանիքի` հույս ունենալով, որ միասին կկարողանանք ստեղծել մի այնպիսի քաղաքական միջավայր, որտեղ կծավալվի կառուցողական երկխոսություն` հիմնված փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա»:

«Ցավոք, վեհաժողովում հայտարարություն է արվել, որով ոչ միայն խեղաթյուրվում էր առկա իրավիճակի օբյեկտիվ նկարագրությունը, այլև կասկածի տակ էր դրվում ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ինչպես նաև ի չիք դարձնում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ջանքերը` ուղղված անդամ երկրների ժողովրդավարացմանը և նրանց միջև համագործակցության զարգացմանը»:
ԱրմենիաՆաուի էջերում