Կրթություն | 11.01.10 | 18:39
Սեզոնային գրիպի համաճարակի պատճառով դեկտեմբերի 8-ից մեկ ամսով (որից վերջին երկու շաբաթը ամանորյա տոներն էին) փակված դպրոցներում երկուշաբթի (հունվարի 11) վերսկսվեց ուսումնական գործընթացը:
Կրթություն | 22.12.09 | 19:23
2009 թ. կրթական տարվա ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ Հայաստանի կրթության համակարգն այս տարի տուժել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից`կրթությանը նախապես հատկացված միջոցների կրճատման պատճառ դառնալով:
Կրթություն | 21.12.09 | 12:29
Հայաստանում դպրոցականներին, ուսուցիչներին և մնացած աշխատակազմին ևս մեկ շաբաթ ժամանակ են տվել սեզոնային գրիպի տարածման դեմ պայքարելու համար: Ինչպես անցյալ շաբաթ հայտարարեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դպրոցները փակ կմնան առնվազն մինչև ձմեռային արձակուրդի ավարտը:
Կրթություն | 18.12.09 | 13:21
Վերջերս հայ երկու պատանիներ Չինաստանում անցկացված աստղաֆիզիկայի դպրոցական միջազգային օլիմպիադայում ոսկե մեդալներ են շահել: Մասնակիցների խոսքով` թեև իրենք չեն ունեցել աստղագիտությունն ուսումնասիրելու այնպիսի տեխնիկական հնարավորություններ, ինչպիսին մյուս հաղթող երկրների` Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի մասնակիցները, սակայն այդ հաղթանակը նշանակում է, որ Հայաստանը, որտեղ մոտ մեկ դար առաջ ծնվել է աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, ունի աստղագիտական մեծ ներուժ:
Կրթություն | 11.12.09 | 17:38
«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը քննադատեց այս ամսվա սկզբին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, քանի որ դրանք, ըստ նրա, չեն արտահայտում աշակերտների և ուսուցիչների շահերը:
Կրթություն | 10.12.09 | 14:05
Հայաստանի բուհերի որոշ ուսանողներ ասում են, թե սխալ է, որ հանրակրթական դպրոցների աշակերտները գրիպի պատճառով ազատվել են դասերից, իսկ իրենք` ոչ: (Գրիպի տարածման պատճառով դպրոցներում դասերը դադարեցվել են մինչև դեկտեմբերի 21-ը:)
Կրթություն | 08.12.09 | 12:57
ՀՀ առողջապահության նախարարության առաջարկությամբ, որը կրթության և գիտության նախարարությանն առաջարկել էր սեզոնային գրիպի տարածումը կանխարգելելու նպատակով դադարեցնել ուսումնական հաստատությունների աշխատանքը, փակվել են Հայաստանի մանկապարտեզներն ու դպրոցները: Հարկ է նշել, որ վարակի տարածման պատճառով 30 տոկոսով կրճատվել էր հաճախելիությունը:
Երկուշաբթի երեկոյան կրթության նախարարը հայտարարեց, որ բոլոր դպրոցները այսօրվանից (դեկտեմբերի 8-ից) փակվելու են:
Կրթություն | 26.11.09 | 16:00
Կրթության ոլորտի շատ մասնագետներ, դպրոցների ուսուցիչներ ու ծնողներ համոզված են, որ ներկայումս դպրոցներում դասավանդվող առարկաների դասագրքերի մեծ մասը գրված է խրթին լեզվով ու հասկանալի չէ համապատասխան տարիքի երեխաներին: Շատերի համոզմամբ` այս հանգամանքը խոչընդոտում է նոր գիտելիքներ ստանալու աշակերտի մղումը, որը նյութի մատուցման դժվարության պատճառով չի ուզում սովորել:
Կրթություն | 25.11.09 | 16:00
Ուսանողական կրթաթոշակների համակարգի վերացման վերաբերյալ նախարարի հայտարարությունը լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել ուսանողների շրջանում, ովքեր նման ծրագիրը որակում են որպես «ուսանողի իրավունքների կոպիտ խախտում»:
Նոյեմբերի 17-ին`Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ուսանողների կողմից բարձրաձայնված` կրթաթոշակի փոքր չափի և անբավարար լինելու վերաբերյալ հարցին պատասխանել է, որ իրենք ընդհանրապես «հակված են ապագայում վերացնելու ուսանողական կրթաթոշակը»:
Կրթություն | 04.09.09 | 16:00
Այս տարի անգամ համաշխարհային ճգնաժամը չխանգարեց սեպտեմբերի 1-ին պատրաստվող ծնողներին 100-ավոր դոլարներ ծախսել իրենց դպրոցական զավակների համար հագուստ ու գրենական պիտույքներ գնելու ու ինչպես հարկն է դպրոց ճանապարհելու համար:
Միջին հաշվարկով` 100-150 դոլար է անհրաժեշտ դպրոցական մեկ երեխայի համար, ներառյալ` դասագրքերն ու հագուստը, իսկ ավագ դպրոցի աշակերտի համար այդքան գումար ծախսվում է միայն մեկ հագուստի համար:
Readers' comments
-jack mark, US
Read commented Article
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.