Թուրքիայում հայկական համայնքը դատական գործ է սկսել` հողերը վերադարձնելու նպատակով

Թուրքիայում հայկական համայնքը դատական գործ է սկսել` հողերը վերադարձնելու նպատակով


Հայկական համայնքը, որը դեռ 25 տարի առաջ ստիպված էր լքել հարավարևելյան Բաթման նահանգի իրենց գյուղերը` տարածաշրջանում քաղաքական դրդապատճառներով բռնությունների ալիքի բարձրացման հետևանքով, դատական գործ է սկսել` վիճելի հողերը վերադարձնելու նպատակով:

«Եթե նրանք որոշեն վերադառնալ, ապա չեն կարող վերադարձնել իրենց տները և հողերը,: Հողային կադաստրի վարչությունը ապօրինի փաստաթղթեր է կեղծել` հօգուտ այդ տարածքները զավթողների»,- հայկական համայնքի շահերը պաշտպանող փաստաբան Շեյհմուզ Քաբադայի խոսքն է մեջբերել Hürriyet Daily News-ը:

Սակայն Աքարի գյուղապետ Շիրին Էկմենն այլ բան է պնդել, երբ խոսել է հողերը զավթող գյուղացիների անունից:

«Մենք նույնպես փաստաթղթեր ունենք և դրանք նույնպես ներկայացնելու ենք դատարանին: Աքարի բնակիչները 1986 թ. Իսա Դեմիրչիից 1300 հեկտար տարածք են գնել: Մենք ունենք այդ փաստաթղթերը»,- ասել է Էկմենը:

Շուրջ 3000 ակր տարածքի ճակատագիրը, որի համար հայկական համայնքը դատական գործընթաց է սկսել, անհայտ է: Հայ գյուղացիները լքել էին իրենց հողերն ու տները և հեռացել Ստամբուլ 1987 թ, երբ կառավարության ուժերի և Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների միջև բախումների, քրդական հարցի և չբացահայտված սպանությունների պատճառով բռնություններ են սկսվել տարածաշրջանում:
ԱրմենիաՆաուի էջերում