Soccer | 04.03.10 | 10:32
Չորեքշաբթի այս մրցաշրջանի առաջին ընկերական հանդիպման ընթացքում Հայաստանը 1:3 հաշվով պարտություն կրեց Բելառուսի հավաքականից: Խաղը տեղի ունեցավ չեզոք դաշտում` Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Այլ մարզաձևեր | 03.03.10 | 11:26
Source: US Department of State
ԱՄՆ պետդեպարտամենտի կրթության և մշակույթի հարցերով «ՍպորցՅունայթիդ» գրասենյակը` «Քվիքսիլվերի» ապրանքանիշը հանդիսացող «Ռոքսիի» հետ համագործակցությամբ, 2010 թ. մարտի 3-7-ը Հայաստանում կիրականացնի «Սպորտային դեսպանորդություն» ծրագիր: Հմուտ սնոուբորդիստ, «Ռոքսի» թիմի անդամներ Ամբեր Ստեքհաուսը և Էրին Քոմսթոքն «էքշըն» մարզաձևը ներկայացնող առաջին մարզիկներն են, որոնց «ՍպորցՅունայթիդ»-ը, որպես սպորտի դեսպանորդներ, գործուղում է արտասահման:
Soccer | 01.03.10 | 11:09
Անյալ շաբաթվա վերջին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահը, ներկայացնելով Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզչին, ասաց, որ վերջին մոտ մեկ տասնամյակում առաջին անգամ գլխավոր մարզչի պաշտոնում հայ մարզիչ է նշանակվել: Ռուբեն Հայրապետյանը կոչ արեց համախմբվել նրա շուրջը:
Այլ մարզաձևեր | 28.02.10 | 17:55
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ծնունդով ամերիկացի լեռնադահուկորդ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը ուրբաթ կանանց ոլորավայրէջք մրցաձևում հաղթահարեց դժվարին վայրէջքը` միայն իմանալու համար, որ իր ջանքերն ապարդյուն են անցել, քանի որ մրցավարները չէին հաշվել նրա մրցելույթը: Սան Ֆրանցիսկոյի համալսարանի 21-ամյա երկրորդ կուրսեցու համար Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերում սա եզրագիծը հատած մրցակիցների շարքում հայտնվելու երկրորդ փորձի ձախողումն էր:
Շախմատ | 25.02.10 | 11:11
Չորեքշաբթի Իսպանիայի Լինարես քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որում հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր մրցելույթներն ավարտեց` խաղալով 9 ոչ-ոքի և տասներորդ տուրում հաղթանակ տանելով ադրբեջանցի Վուղար Հաշիմովի նկատմամբ:
Այլ մարզաձևեր | 25.02.10 | 10:50
Հայաստանը ներկայացնող ծնունդով ամերիկացի Անի-Մաթիլդա Սերեբրակյանը հետևեց ծաղկաձորցի իր թիմակցի օրինակին, երբ չորեքշաբթի Վանկուվերում հսկա ոլորավայրէջք մրցաձևում չկարողացավ հատել եզրագիծը:
Այլ մարզաձևեր | 24.02.10 | 10:26
Փետրվարի 12-ին մեկնարկած 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պաշտոնական դրոշակակիրը մինչև այս երեքշաբթի դեռ չէր մասնակցել Վանկուվերում անցկացվող խաղերին: Սակայն հայաստանցի մարզիկը հսկա ոլորավայրէջք մրցաձևում, որին մասնակցում էին 102 լեռնադահուկորդ, ձախողեց իր մրցելույթը:
Soccer | 23.02.10 | 18:45
Մարտի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Անթալիա քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում, ժամը 19:00-ին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ապրիլի 20-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել։
Soccer | 18.02.10 | 12:06
Մարտի 15-ին և 16-ին Մոսկվայում կքննարկվի ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի B խմբի խաղացանկը: Այդ հանդիպման ընթացքում Հայաստանը կներկայացնեն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը:
Readers' comments
Read commented Article
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.