Սպորտ. Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջող խաղ է ցուցադրում Էստոնիայի և Իռլանդիայի հետ հանդիպումներում
Հայաստանը ջախջախիչ հաղթանակ տարավ Իռլանդիայի հանդեպ: Դանիացի մարզչի հայ սաները Իռլանդիայի և Էստոնիայի հավաքականների հետ սեփական հարկի տակ հանդիպումներում զարմանալիորեն հաջող հանդես եկան ընդհանուր առմամբ իրենց համար անհաջող ֆուտբոլային մրցաշրջանում: Շաբաթ Հանրապետական մարզադաշտում Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորած մինչև 21 տարեկանների հավաքականը Էստոնիայի հետ խաղում քիչ էր մնում հասներ ցանկալի հաղթանակին, սակայն մրցակցի դարպասը մեկ գնդակ ուղարկելուց և իրենց առավելությունը շոշափելի դարձնելու բազմաթիվ լավ հնարավորություններ կորցնելուց հետո, խաղավարտից րոպեներ առաջ մեկ գոլ բաց թողեց` հանդիպումն ավարտելով 1:1 հաշվով: Երեք օր անց Հայաստանի երիտասարդական հավաքականը Իռլանդիայի հետ խաղում ուժեղ մրցակցի տպավորություն գործեց: Սերիցլևի սաները ընթացիկ ընտրական մրցաշրջանում առաջին հաղթանակը տոնեցին (4:1): Հենրիկ Մկրտչյանը դարձավ երեք գոլի հեղինակ: Այսպիսով, (վեց խաղում) վաստակելով 4 միավոր` Հայաստանը կարողացավ տեղաշարժել Իռլանդիային 5-րդից 4-րդ հորիզոնական: Վեց երկրների հավաքականներից բաղկացած խմբում են նաև Շվեյցարիան, Թուրքիան և Վրաստանը: Պատասխան խաղի համար Հայաստանի հավաքականը կմեկնի Իռլանդիա մարտի սկզբին: (Աղբյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա) Բասկետբոլ Հայաստանի կանանց բասկետբոլի լեգենդար թիմը մասնակցում է Եվրոպական ակումբային մրցաշարին` առաջին անգամ ներկայացնելով անկախ Հայաստանը: Խորհրդային տարիներին լավ արդյունքների հասած «Հատիս» թիմը իր խաղաշրջանը սկսեց` մասնակցելով բասկետբոլի Եվրագավաթի խաղարկությանը: Անցյալ շաբաթ Աթենքում նրանք հանդիպեցին Եվրոպայի լավագույն թիմերից մեկին` Հունաստանի չեմպիոն «Սոնի Աթինաիկոսին» և 54:105 հաշվով պարտություն կրեցին: Հինգշաբթի Երևանում «Հատիսը» միջազգային մրցաշարում սեփական հարկի տակ իր առաջին հանդիպումն անցկացրեց: Մրցակիցը Ռուսաստանի «Չևակատա» թիմն էր: Դրամատիկ պայքարում Հայաստանի թիմը 103:99 հաշվով հաղթեց հյուրերին: «Հատիս» բասկետբոլային ակումբը Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն է: Խորհրդային տարիներին հաջողությամբ հանդես է եկել ԽՍՀՄ առաջնություններում, 1988 թ. դարձել ԽՍՀՄ գավաթակիր: ԽՍՀՄ փլուզումից հետո «Հատիսը» այլ մարզական ակումբների նման դադարեց հանդես գալուց նորանկախ Հայաստանում: Այս տարի, ի վերջո, հաջողվեց վերականգնել ակումբը: «Հատիսի» մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք թիմի պաշտոնական կայք` www.hatis.am: Շախմատ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված Միխայիլ Տալի հուշամրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո շարունակեց հանդես գալ աշխարհի «բլից» առաջնությունում, որին մասնակցում է 22 շախմատիստ: Նոյեմբերի 16-18-ը կազմակերպված մրցաշարում Հայաստանի թիվ մեկ շախմատիստը 21 միավորով հայտնվեց 12-րդ տեղում: Նորվեգացի հրաշամանուկ Մագնուս Կարլսենը 31 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: (Աղբյուրը` armchess.am)
Other Articles in Սպորտ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.