Մարզական տեսություն. «Փյունիկը» շնորհավորանքներ է ընդունում«Փյունիկը»` Հայաստանի չեմպիոն. Ֆուտբոլի Հայաստանի առաջնության նախավերջին տուրում Երևանի «Փյունիկը» 0:1 հաշվով պարտություն կրեց Աբովյանի «Էսթեղլալ-Կոտայքից», սակայն դա չխանգարեց նրան հինգերորդ տարին անընդմեջ նվաճելու չեմպիոնի կոչումը: Աշտարակի «Միկան» բարձրացավ 2-րդ տեղ` 4:1 հաշվով հաղթելով իր հիմնական մրցակից Երևանի «Բանանցին»: Այսպիսով, առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Փյունիկը» 36 միավորով անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Միկայի» համար, որն ունի 32 միավոր: Իսկ 2-րդ և 3-րդ տեղերի համար պայքարը կշարունակվի վերջին տուրում, որը կկայանա նոյեմբերի 6-ին: Այդ օրը գլխավոր իրադարձությունները կծավալվեն «Միկայի» և 31 միավորով 3-րդ տեղում ընթացող «Էսթեղլալ-Կոտայքի» մրցավեճում, որը կկայանա Աբովյանում: 30 միավորով 4-րդ տեղը զբաղեցնող «Բանանցը», որը հանդիպելու է մայրաքաղաքի «Դինամո-Զենիթի» հետ, դեռ հնարավորություն ունի գրավելու երրորդ կամ երկրորդ տեղը: Ըմբշամարտ «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 29-30-ը տեղի ուենցավ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 10-րդ ավանդական խաղարկությունը, որին մասնակցեցին 7 երկրների ավելի քան 90 մարզիկներ: Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի և Ուզբեկստանի ուժեղագույն ըմբիշները մրցեցին յոթ քաշային կարգերում: Մրցումների առաջին օրը 84 կգ քաշային Էդգար Ենոքյանն արժանացավ արծաթե, իսկ 66 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը` բրոնզե մեդալի: Երկրորդ օրը հայաստանցի մարզիկներից լավագույն արդյունքի հասան Սևակ Բաղդյանը (60 կգ), Հովհաննես Մկրտչյանը (96 կգ) և Հարութ Ենոքյանը (74 կգ), որոնք գրավեցին 5-րդ տեղը: («Արմենպրես»)
Other Articles in Սպորտ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.