Սամբո. հայ մարզիկների նոր հաջողությունները սամբոյում

Սամբո. հայ մարզիկների նոր հաջողությունները սամբոյում

Photo: www.sambo.com

Սամբոյի աշխարհի առաջնությունն անցկացվեց Տաշքենդում

Երկուշաբթի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում երկու հայ մարզիկներ նվաճեցին ոսկե մեդալ:


(Սամբոն ռուսերեն հապավում է, որը նշանակում է անզեն ինքնապաշտպանություն: Այս մարզաձևի համար հիմք են ծառայել ճապոնական ձյուդոն և կարատեն: Սամբոն որպես ձեռնամարտ զարգացել է խորհրդային կարմիր բանակում 1920-ական թթ.: Ներկայումս այս մարզաձևն առավել տարածված է նախկին խորհրդային հանրապետություններում:)

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը (www.sambo.am) հաղորդում է, որ առաջնության առաջին օրը` նոյեմբերի 5-ին, 74 կգ քաշային կարգում հանդես եկող Աշոտ Դանիելյանը դարձել է մարզական սամբոյի աշխարհի չեմպիոն: Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի սան Դանիելյանը գարնանը նվաճել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Կիրակի Եվրոպայի 2010 թ. առաջնության արծաթե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը 68 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի համար Ուզբեկստանում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը (մարտական սամբո):

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր ութ մարզիկ:

Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի` միջազգային առաջնություններում վերջին երկու ոսկե մեդալների հետ միասին, ընդհանուր առմամբ երիտասարդական և մեծահասակների մրցապայքարներում Հայաստանի ակտիվում գրանցվել է 21 մեդալ (1 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե մեդալ Եվրոպայի առջնությունում, 1 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալ Եվրոպայի երիտասարդական առջնությունում, 1 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ աշխարհի առաջնությունում:)

ԱրմենիաՆաուի էջերում