Երկուսն արդեն շատ են. Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնաբացարկ է հայտարարել` մեծամասնական ընտրապայքարում մեկ այլ ընդդիմադիր մրցակցի հետ չպայքարելու համար

Երկուսն արդեն շատ են. Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնաբացարկ է հայտարարել` մեծամասնական ընտրապայքարում մեկ այլ ընդդիմադիր մրցակցի հետ չպայքարելու համար

Ֆոտոլուր

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանել է իր թեկնածությունը մեծամասնական ընտատարածքից, որտեղ առաջադրվել է նաև նրա ընդդիմադիր ախոյան Հայ ազգային կոնգրեսից:

Ավելի վաղ Հովհաննիսյանն ասել էր, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում իրեն առաջադրելով` տեղյակ չի եղել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին նույն ընտրատարածքում առաջադրելու մասին ՀԱԿ-ի ծրագրերից` մարտահրավեր նետելով ներկայիս իշխանամետ պատգամավոր, մեծահարուստ Սամվել Ալեքսանյանին:

«Հետայսու «Ժառանգությունը» կգնա մեծամասնական պայքարի յոթ թեկնածուներով,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հովհաննիսյանը: -Վստահ եմ, որ առաջիկա գործընթացի հանրագումարում «Ժառանգությունը» կվայելի երևանցիների քվեի գերակշիռ մեծամասնությունը»:

«Ժառանգության» առաջնորդը նշում է, որ անցած վերջին երեք օրերի ընթացքում կոչ է արել ընդդիմադիր բոլոր ուժերին հանդես գալ մեկ ձևաչափով`41 ընտրատարածքներում ունենալով մեկ միասնական թեկնածու: Առաջարկվել է 21 ընտրատարածքում բոլորը միասին պայքարեն ՀԱԿ-ի համար, 7 ընտրատարածքում՝ «Ժառանգության» թեկնածուների համար, իսկ մնացած ընտրատարածքներում` ՀՅԴ-ի կամ հասարակական սեկտորի այլ ներկայացուցիչների համար:

«ՀՅԴ-ն ժամանակավրեպ համարեց այս քննարկման կայացումը, ՀԱԿ-ը մերժեց համագործակցության առաջարկը: Ցավում եմ դրա համար, որովհետև կարծում եմ, որ սա ընդհանուր առմամբ հանրային հասարակական դաշտում վերջին շրջանում ընդդիմադիր պահվածքի հետագծի բնութագրական ախտանիշն է: Հայտարարում եմ ինքնաբացարկ և հեռանում եմ մեծամասնական ճակատով պայքարից»,- ասել է Հովհաննիսյանը:
ԱրմենիաՆաուի էջերում