Ապավինելով բնությանը. գյուղացիները նայում են երկնքին` լավ բերք ունենալու հույսով
Ձմեռը, կարծես, վերջապես հասավ Երևան: «Հայաստանի ագրարագյուղացիական միություն» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ տաք ձմեռը Արարատյան դաշտավայրի առանց բացառության բոլոր պտղատու ծառերի (կեռասենու, դեղձենու, ծիրանենու և խնձորենու որոշ սորտերի) վաղաժամ վեգետացիայի և բողբոջելու պատճառ է դարձել: Ըստ Բերբերյանի` եթե տաք եղանակները շարունակվեն մինչև ձմռան վերջը, և ընդհանրապես ձյուն չգա, մայիսին կարելի է առատ ծիրանի բերք սպասել, և ոչ մի խնդիր չի առաջանա: Իսկ եթե մոտ ժամանակներում ձյուն գա, այնուհետև եղանակը, ինչպես կանխատեսվում է, ավելի ցրտի` արձանագրելով 10-12 աստիճան ցուրտ, ապա բերքը կարող է լուրջ վնասներ կրել: Նման անձյուն, տաք ձմեռ Հայաստանում եղել է 1963, 1966 և 1987 թթ.: Այդ տարիներին հունվարին ցերեկային միջին ջերմաստիճանը հասել է +5... +7 աստիճանի, գիշերը` մոտ 0 աստիճան, երբեմն էլ անձրևել է: Թեև Հայաստանի տարբեր շրջաններում ձյան տեղումներ են կանխատեսվել, այդուհանդերձ, երկրի գյուղատնտեսական հիմնական շտեմարանում` Արարատյան դաշտավայրում, ձյուն չի եկել: Այսօր`հունվարի 25-ին երեկոյան, մայրաքաղաքում գրանցվել է ամպրոպ` ձյունախառն անձրևի ուղեկցությամբ: Հայպետհիդրոմետ ծառայության կանխատեսմամբ` Երևանում հունվարի 26-ին, 28-ին և 29-ին կտեղա ձյուն` գիշերային ժամերին -11 աստիճան ցուրտ գրանցելով: Այնուհետև սպասվում է եղանակի տաքացում, և մինչև փետրվարի 3-ը ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով + 10 աստիճանի:
Other Articles in Economy
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.