Սևանա լիճ. խնդիրներ և հեռանկարներ
2009 թ. Սևանի ջրի մակարդակը 38 սմ-ով բարձրացավ: Սևանա լճի գլխավոր խնդիրը ջրի մակարդակի կտրուկ նվազումն է, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Ջրի մակարդակի իջնելը հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը` Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Մամուլի ասուլիսի ժամանակ Մովսիսյանն ի մի բերեց 2009 թ. հանձնաժողովի գործունեության արդյունքները (հանձնաժողովը ստեղծվել է 2008 թ. վերջին): Հանձնաժողովի նախագահը հաղորդեց, որ 2009 թ. Սևանա լճի մակարդակը բարձրացել է 38 սանտիմետրով` հասնելով 1899 մետրի: Հանձնաժողովն իր առջև խնդիր է դրել մինչև 2031 թ. Սևանի մակարդակը հասցնել 1903 մետրի, այսինքն` ամեն տարի 20 սանտիմետրով բարձրացնել ջրի մակարդակը: Մովսիսյանի խոսքով` ջուրը վերոնշյալ մակարդակի բարձրացնելու դեպքում առափնյա 1697 շենք և շինություն կհայտնվեն ջրի տակ: Դրանցից միայն 481-ն են օրինական հիմունքներով կառուցվել, և նրանց տերերը փոխհատուցում կստանան: Մյուսներն ապօրինի են և կքանդվեն: Բացի այդ, Մովսիսյանը նշեց, որ լճի երկայնքով ձգվող ավտոմայրուղու 15 կիլոմետրը նույնպես կհայտնվի ջրի տակ: Այլ տեղում ճանապարհ կառուցելու նպատակով կհատկացվի 4,3 մլրդ դրամ (11,4 մլն դոլար): Հանձնաժողովի նախագահի խոսքով` 2009 թ. 600 հեկտար ափամերձ անտառածածկ տարածք է մաքրվել: Լիճ է բաց թողնվել «գեղարքունիք» (Սևանի իշխանի տեսակ) տեսակի 307 000 մանրաձուկ:
Other Articles in Environment
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.