Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի բացմանը

The official site of the President of Armenia

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ին ներկա է գտնվել Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի բացման արարողությանը:

Նախագահը շրջել է էլեկտրակայանի տարածքում, ծանոթացել էներգաբլոկի շահագործման տեխնիկական փուլերին:

Էլեկտրակայանի շինարարությունը մեկնարկել էր 2008թ. հուլիսին: Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի տրամադրած 284 մլն ԱՄՆ դոլար վարկով: Էներգաբլոկի շինարարությունն իրականացրել են ճապոնական եւ կորեական մասնագիտացված ընկերություններ:

Նոր ջերմաէլեկտրակայանի շահագործումը հնարավորություն կտա բարձրացնելու ՀՀ էներգահամակարգի հզորությունն ու հուսալիությունը, նվազեցնելու էլէներգիայի կորուստներն էլեկտրական ցանցերում: Ջերմաէլեկտրակայանը կունենա զգալիորեն ցածր արտանետումներ:

Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
Inside Armenianow