Մայրաքաղաքից դուրս. Հայաստանի մարզային թերթերի հավաքածու

«ԱրմենիաՆաուի» ընթացիկ զարգացումը մասամբ հնարավոր է դարձել Միջազգային հետազոտական և փոխանակման ծրագրերի խորհրդի (IREX) օժանդակության շնորհիվ` որպես կազմակերպության Լրատվամիջոցների աջակցության ծրագրի (ԼԱԾ) «թիրախ լրատվամիջոց» անդամի: ԼԱԾ-ի նախագծերից մեկը կոչված է ամրապնդելու տպագիր մամուլը Հայաստանի մարզերում: Այդ նպատակով IREX-ը ստեղծել է աջակցության ցանց, այդ թվում` նորարարական Կենտրոնական կազմակերպչական մարմին, որը կոչված է գրավիչ դարձնելու մարզային թերթերը:

Այս համարից սկսած «ԱրմենիաՆաուն» կհրապարակի IREX-ի ցանցի անդամ մարզային թերթերի վերջին համարների PDF տարբերակները (միայն հայերեն):

«ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում նյութերի բովանդակության համար և միշտ չէ, որ համակարծիք է խմբագրության տեսակետներին: Սակայն մենք ողջունում ենք IREX-ի ձգտումը` աջակցելու մեր գործընկերների աշխատանքի որակի բարձրացմանն ու մարզային լրատվամիջոցների ամրապնդմանը և ներկայացնում ենք այս հրապարակումները` որպես լրացուցիչ ծառայություն մեր ընթերցողներին:

 

 

 

Inside Armenianow