13:00
Գրիգոր Լուսավորչի փողոցում հավաքված ցուցարարների թիվը հասնում է մի քանի հազարի:

Ոստիկանությունը պաշտպանական գիծ է ստեղծում` բաժանելով մարդկանց երկու մասի. մեկը` Ֆրանսիայի դեսպանատան մոտ, մյուսը` քաղաքապետարանի մոտ:.


Ոստիկանական ուժերը հարձակվում են դեսպանատան մոտ հավաքված մարդկանց վրա

Ֆրանսիայի դեսպանատան մոտ ծեծվածների թվում է նաև ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը «Ժառանգություն» խմբակցությունից: «ԱրմենիաՆաուի» լրագրողները տեսել են, թե ինչպես են նրան ոտքով ու մահակով հարվածել: Բախշյանի վարորդը հայտնում է «ԱրմենիաՆաուին», որ պատգամավորը բախման ընթացքում վնասվածք չի ստացել: 

Դեսպանատան մոտ լարվածությունը մեծանում է: «ԱրմենիաՆաուի» լրագրողը տեսել է, թե ինչպես «օրենքի երկիր» պահանջող մի 73-ամյա թոշակառու կին փորձել է մոտենալ օմբուդսմեն Արմեն Հարությունյանին, սակայն ոստիկանը հարվածել է նրան: Ծեր կնոջ քիթն արյունահոսել է:

Ավելի վաղ ոստիկանները հավաքվածներին բաժանել են երկու մասի` մեկը դեսպանատան մոտ, մյուսը` Երևանի քաղաքապետարանի:

Հոդվածն ամբողջությամբ


Մարդիկ ագրեսիվ էին տրամադրված ոստիկանության նկատմամբ` ստեղծելով լարված մթնոլորտ և փորձելով նորից բախում ստեղծել:




Ոստիկանությունը լայնացրեց շրջափակման օղակը` հորդորելով ցուցարարներին շարժվել «Դինամո» մարզադաշտ: Առնվազն մեկ կրակոց է օդ արձակվել: