17:00.
Մթնոլորտը չափազանց շիկանում է, և քաղաքապետարանի մոտ մարդկանց ու ոստիկանության միջև բախում է տեղի ունենում:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին դանակահարում են, երբ նա փորձում էր պաշտպանել ոստիկանության սպային:  


Շաբաթօրյա ամփոփում. անհանգիստ օրը շարունակվում է մինչև երեկո

Այսօր վաղ առավոտյան իրավապահները գրոհեցին Ազատության հրապարակը, որպեսզի ցրեն նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների չդադարող նստա ցույցը:

Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հաջորդ օրվանից հազարավոր ընդդիմադիրներ ամենօրյա հանրահավաքներ էին անցկացնում այստեղ: Ընտրություններում հաղթել է վարչապետ Սերժ Սարգսյանը: Ընտրություններն ուղեկցվել են բռնություններով ու բազմաթիվ ընտրակեղծիքներով` հանգեցնելով բողոքի ցույցերի, որոնք անցած 10 օրվա ընթացքում անշեղորեն մեծանում էին: Հարյուրավոր ընդդիմադիրներ, որոնց շարքում` առաջին նախագահը, ճամբար էին խփել Ազատության հրապարակում ու գիշերում էին այնտեղ:

Հոդվածն ամբողջությամբ


-


-