14:00
Մարդկանց և ոստիկանության մեջ լարվածությունն աճում է:

Ընդդիմադիրները բռնագրավված ավտոբուսներով բարիկադներ են կառուցում ոստիկանությունից պաշտպանվելու համար


Ոստիկանությունը զրահատեխնիկա է բերել դեսպանատան մոտ հավաքվածների դեմ

Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որտեղ այս առավոտ Ազատության հրապարակում ոստիկանության գրոհից հետո հավաքվում են Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, զրահամեքենա է հայտնվել:

Ոստիկանությունը հայտնել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, որ կարող են իրենց բողոքի ցույցը կատարել «քաղաքից դուրս»:

Սակայն ընդդիմադիրները, այդ թվում` Ստեփան Սաֆարյանը «Ժառանգություն» կուսակցությունից, ասել են, որ վախենում են, թե դա կարող է ոստիկանների հնարք լինել, քանի որ այդպես ավելի հեշտ է վերահսկել և, գուցե, վնաս հասցնել բողոքավորներին:

Հոդվածն ամբողջությամբ


Ոստիկանությունը դեռ փորձում էր համոզել մարդկանց` շարժվել դեպի մարզադաշտ:

Ցուցարարները հարձակվեցին դասակից առանձնացած ոստիկանների վրա և ծակեցին մեքենայի անվադողերը:




Ընդդիմության ղեկավարները հորդորում էին մարդկանց հանգիստ մնալ, բայց չցրվել:

Զրահապատ մեքենա տեղակայվեց Ֆրանսիայի դեսպանատան մոտ, և գրեթե միաժամանակ հատուկ ուժերի նոր գումարտակներ եկան ասպարեզ: