15:00
Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղակայված ոստիկանական ուժերը հեռանում են, և բաժանված բազմությունը միանում է:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները միջնորդում են` ժողովրդին ոստիկանությունից հեռու պահելու համար:.


Բողոքավորները նեղում են ոստիկաններին ու քշում լրագրողներին

Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մարդկանց թիվը, որն արդեն անցել է մի քանի հազարից, շարունակում է մեծանալ: Մթնոլորտը լարված է, մարդիկ` բորբոքված:

Մի ականատես պատմել է «ԱրմենիաՆաուին», որ բողոքավորները հարձակվել ու ծեծել են մյուս ոստիկաններից առանձնացած մի ոստիկանի: Ականատեսն ասել է, որ ոստիկանները փորձում են միասին լինել, բայց հենց մեկուսանում են մյուսներից` փախչում են բողոքավորներից:

«ԱրմենիաՆաուին» նաև հայտնել են, որ ցուցարարները ծակում են ոստիկանական ավտոմեքենաների անվադողերը:

Հոդվածն ամբողջությամբ


Ոստիկանությունը թույլ է տալիս ցուցարարներին գնալ դեպի Մատենադարան:



Մարդիկ պահանջում էին Լևոն Տեր-Պետրոսյանին և չէին պատրաստվում հեռանալ առանց իրենց առաջնորդի: