21:00
«Վճռորոշ օրը» հասնում է իր գագաթնակետին:

Ոստիկանությունն արձակում է հետագծող և գազային փամփուշտներով կրակահերթեր:

Բազմությունը նետում է «մոլոտովի կոկտեյլներ» և քարեր: Սկսվում է երկկողմանի ուժեղ ծեծկռտուք:


Բախում ցուցարարների ու իրավապահների միջև. կրակոցներ, պայթյուն, Մոլոտովի կոկտեյլներ

21:15-ի սահմաններում Իտալիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների միջից Մոլոտովի կոկտեյլներ են (դյուրավառ կեղուկով շիշ) նետել ավելի վաղ բարիկադներում տեղադրված ավտոմեքենաների, ինչպես նաև մի քանի հազար ցուցարարներին երեք կողմից շրջապատած իրավապահների վրա:

Ի պատասխան` Երևանի գիշերային երկինքը լուսավորվեց Հանրապետության հրապարակից հարավ-արևմուտք գտնվող ինչ-որ վայրից արձակված հետագծող գնդակների կրակահերթերից:

Լսվել են ինքնաձիգների կրակահերթեր: Մի ականատես ասում է, որ արձակվել են կրակոցներ ավելի փոքր տրամաչափի զենքերից:

Հոդվածն ամբողջությամբ


Երեկոյան ցուցարարների գործողությունները վերածվում են ջարդի և թալանի: Ոստիկանության հաղորդումների համաձայն` տարբեր ավազակախմբեր ժամանակ առ ժամանակ անջատվում էին ժողովրդից և հրկիզում մեքենաներ (36` այդ թվում` երկու ոստիկանական, մեկ շտապօգնության և ավելի քան 20 սեփական մեքենա), ջարդուփշուր անում ավտոբուսներ և տրոլեյբուսներ, թալանում և ավերում մոտակայքի խանութներն ու գրասենյակները:

Իրավապահ մարմինների մոտենալուն պես ցուցարարները սկսում են ծեծկռտուքը` նետելով քարեր, օգտագործելով երկաթյա ձողեր, դյուրավառ նյութերով լցված շշեր: Ոստիկանությունը և իրավապահ մարմինները պատասխանում էին` միայն արցունքաբեր գազ, ջրանետ մեքենաներ և կարմիր հետագծող փամփուշտներ օգտագործելով: Ոստիկանությունը կրակում էր բացառապես օդ, այլ ոչ մարդկանց ուղղությամբ: Ոչ մի մարտական զենք չի կիրառվել:



9:30-ին սկսվում են ցուցարարներին ցրելու գործողությունները: Ոստիկանական ուժերը առանց նախազգուշացման հարձակվում են ցուցարարների վրա, ովքեր մինչ այդ երեք կողմից շրջապատվել էին իրավապահ մարմինների կողմից: Ոստիկանությունը սկսում է ծեծկռտուքը` օգտագործելով կարմիր հետագծող փափուշտներ և արցունքաբեր գազ:

Աղմուկ և կրակահերթեր են լսվում մոտակայքից:

Վկաները հաղորդում են մարդկանց վրա կրակելու մասին: