19:00
Ռոբերտ Քոչարյանի հրավիրած մամլո ասուլիսում նրա խնդրանքով լրատվամիջոցների հետ հանդիպում է արտգործնախարարը, որը հերքում է Լևոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքի տակ լինելը:


Դատապարտելի օր. «Հերթական հանցագործություն»,- հայտարարում է «Ժառանգություն» կուսակցությունը

Մինչ վարչապետ ու նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ քաղաքական համաձայնագիր ստորագրած նախկին «ընդդիմադիր» «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանը զերծ է մնում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ որևէ հայտարարություն կամ մեկնաբանություն անելուց՝ հավատացնելով, թե առաջիկայում կներկայացնի իր դիրքորոշումը, քաղաքական այլ ուժեր գնահատականներ են տալիս:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտելով բռնությունների լեզվով ժողովրդի հետ իշխանությունների հաղորդակցվելու գործելակերպը` կոչ է անում «շարունակել պայքարը»:

Հոդվածն ամբողջությամբ


Արտգործնախարար Վարդան Օսկանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հերքեց Տեր-Պետրոսյանի` կալանքի տակ լինելը: Առաջին նախագահին ներկայացրել են փաստաթուղթ, որով նա հրաժարվում էր թիկնազորի ծառայությունից, սակայն նա հրաժարվում է այն ստորագրել:



Տեր-Պետրոսյանին արգելվեց միանալ ցուցարարներին: Նա ցանկացավ բանակցել իշխանության հետ, միանալ իր աջակիցներին և հանդարտեցնել նրանց, սակայն նրան հնարավորություն չտվեցին: